Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մոջթաբա Զարեին հայտարարել է, որ եվրոպացի պաշտոնյաները չեն ընդգրկվել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության մասնակիցների ցանկում։
«Մենք թույլ չտվեցինք, որ Եվրոպայի բարբարոս և վայրենի առաջնորդներից որևէ մեկը կանգնի դագաղի կողքին»,- ասել է նա։
Զարեին նաև շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին և արտգործնախարար Աբբաս Արաղչիին՝ ընդգծելով, որ նրանք «դիտավորյալ» չեն ներառել եվրոպական երկրները արարողությանը հրավիրված «քաղաքակիրթ պետությունների» շարքում, քանի որ Եվրոպան, նրա խոսքով, կա՛մ լռել է Խամենեիի մահից հետո, կա՛մ աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Միաժամանակ հարկ է նշել, որ եվրոպական երկրների ղեկավարները չէին հայտարարել հուղարկավորությանը մասնակցելու մտադրության մասին, և հուլիսի 3-ին կայացած արարողությանը Եվրոպայից որևէ բարձրաստիճան պաշտոնյա ներկա չի եղել։