Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով

https://arm.sputniknews.ru/20261124/ajvazvovsku-10-nkar-sothebys-atshurdum-vatsharvel-e-mvot-4-mln-dvolarvov-109727613.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/18/109725650_162:0:1121:719_1920x0_80_0_0_0836992b282e5394f03fdb229755426d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հովհաննես այվազովսկի, աճուրդ, նկար, նկարիչ, գեղանկարիչ, ծովանկարիչ

հովհաննես այվազովսկի, աճուրդ, նկար, նկարիչ, գեղանկարիչ, ծովանկարիչ

Բաժանորդագրվել

Աճուրդը տեղի է ունեցել ռուսական արվեստի հավաքածուի վաճառքի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 10 կտավ Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է ավելի քան 3 մլն ֆունտ ստեռլինգով (մոտ 4 մլն դոլար)։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մասնավորապես, հայտնի նկարչի 1862 թվականին նկարած «Վենետիկը գիշերը։ Սուրբ Ջորջո Մաջորե» կտավը վաճառվել է 1.1 մլն ֆունտ ստեռլինգով։ 19-րդ դարի վերջին Սանկտ Պետերբուրգում այն էստոնացի հավաքորդ է ձեռք բերել, այդ ժամանակվանից ի վեր այն գտնվում էր նրա ժառանգների ընտանիքի մասնավոր հավաքածուում։

Ճամփորդություն Այվազովսկու հետ. հայտնի ծովանկարչի կտավները կենդանացել են Երևանում

«Նեապոլի ծոցը հեռվում երևացող Կապրիով» կտավը վաճառվել է 512 հազար ֆունտ ստեռլինգով։ Այս աշխատանքը երկար ժամանակ գտնվում էր ԱՄՆ–ում, որտեղ այն սխալմամբ վերագրվել էր ամերիկացի իմպրեսիոնիստ նկարիչ Էդվարդ Էմերսոն Սիմոնսին։

«Լուսնային ծովանկար նավաբեկությամբ» և «Ձմեռային բնապատկեր Ուկրաինայում» կտավները վաճառվել են յուրաքանչյուրը 448 հազար ֆունտ ստեռլինգով։

Եվ 6 նկար վաճառվել է 20–ից մինչև 217 հազար ֆունտ ստեռլինգով։ Ծովանկարչի վաճառված նկարների ընդհանուր արժեքը գերազանցել է 3 մլն ֆունտ ստեռլինգը։

Աճուրդը տեղի է ունեցել ռուսական արվեստի «Ֆաբերժե, կայսերական և հեղափոխական արվեստ» հավաքածուի վաճառքի շրջանակում։

Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով

Leave a comment