ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News
Թուրքիան փակել է իր նավահանգիստները «Aloy Lady» զբոսանավի համար։
Մոտ 2000 ուղևոր ունեցող նավը չի թույլատրվել մուտք գործել Կուշադասի և Ստամբուլ։
Այդընի նահանգի իշխանությունները հայտարարել են, որ նման խմբերի այցը «բացարձակապես բացառված է»։
ԱՄՆ դեսպանատան միջնորդությամբ փորձերը արդյունք չեն տվել։ Այժմ զբոսանավը Թուրքիայի փոխարեն կուղևորվի Եգիպտոս և Հունաստան։
—00—ՍՊ