Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ վիրահատության կենթարկվի՝ թոքի հյուսվածքում առկա փոքր հանգույցը հեռացնելու նպատակով։
«Սիրելի՛ բարեկամներ, վերջերս անցկացված բժշկական զննման ընթացքում բժիշկներն իմ թոքում հանգույց են հայտնաբերել։ Այն հայտնաբերվել է շատ վաղ փուլում։ Բժիշկները վիրահատությունն անհրաժեշտ են համարում, և ես կհետևեմ նրանց խորհրդին»,- նրա խոսքերն է մեջբերում Vatican News-ը։
Վատիկանը պարզաբանել է, որ վիրահատությունը նախատեսված է հաջորդ շաբաթ՝ Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցում։