«44-օրյա պատերազմից հետո որոշեցինք ոչ միայն խոսել մեր ցավերից, այլ նաեւ գործել ու լրացնել բացերը»․ «Ազատազէն»-ը անցկացրեց 5-րդ հոբելյանական համագումարը

Ավանդական քոչարիով այսօր մեկնարկեց «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպության 5-րդ հոբելյանական համագումարը, որի ժամանակ հայտարարվեց նաեւ Երեւանի հրաձգարանի ճանապարհի հիմնանորոգման դրամահավաքի մասին։ Երեւանի ամենամեծ հրաձգարան տանող ճանապարհի մի հատվածը կավահող է, անձրեւոտ եղանակներին անանցանելի է, դրամահավաքի նպատակն է, որ հրաձգարանը բաց լինի տարվա բոլոր եղանակներին։ «Ազատազէն»-ը ստեղծվել է մի խումբ մարդկանց կամքով, ովքեր 44-օրյա պատերազմից հետո … Read more

Աջակցման նոր ծրագիր՝ 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է՝ 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր։ Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։   Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար։ Տարեկան մինչև … Read more

«Փաշինյանի ղեկավարած ուժի իրական աջակցությունը չի գերազանցել քվեների 35-39 տոկոսը»․ Վարդան Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այժմ, երբ Սահմանադրական դատարանն արդեն հրապարակել է իր վճիռը հունիսի 7-ի վիճարկված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, թույլ տվեք ներկայացնել նաև իմ անձնական վճիռը։ Մանրամասն հետևելով ամբողջ ընտրական գործընթացին՝ նախընտրական քարոզարշավին, լռության օրվան, քվեարկության օրվան, ձայների հաշվարկին, դրան հաջորդած իրադարձություններին, ինչպես նաև Սահմանադրական դատարանում տեղի ունեցած … Read more

Արդարադատությունից խուսափել չի ստացվելու. Ռուբինյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությանը «Ուժեղ Հայաստանը »կվերցնի մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից։ Չի ստացվելու։

Իրանում Խամենեիի հուղարկավորության ժամանակ իշխանությունները մինչև 3000 զոհի հավանականություն են դիտարկում․Die Welt

Գերմանական Die Welt պարբերականը պնդում է, որ ձեռք է բերել Իրանի Կարմիր մահիկի գաղտնի նամակը, որտեղ կանխատեսվում է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի սգո արարողությունների ընթացքում զոհերի թիվը կարող է կազմել 1500-ից մինչև 3000։ Պարբերականի տվյալներով՝ Իրանի իշխանություններն արդեն ստեղծել են հատուկ օպերատիվ շտաբ, իսկ երկրի խոշորագույն՝ Բեհեշթ-է Զահրա գերեզմանատանը նախապես պատրաստվել են … Read more

Էրեբունու միջնաբերդում շարունակվում են հայ-ֆրանսիական պեղումները

Էրեբունու միջնաբերդում շարունակվում են հայ-ֆրանսիական պեղումները (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Այս տարվա հնագիտական պեղումներն Էրեբունու միջնաբերդում իրականացվում են “Էրեբունի” ՊՀԱԹ-ի և Ֆրանսիայի մշակույթի նախարարության հնագիտական ծառայության միջազգային համատեղ արշավախմբի կողմից։ Հայկական կողմի ղեկավարն է “Էրեբունի” ՊՀԱԹ տնօրեն,հնագետ Карен Азатян-ը, իսկ ֆրանսիական կողմի համաղեկավարը` Իլ դը Ֆրանս շրջանի հնագիտական ծառայության ղեկավար, դոկտոր Ստեֆան Դեշամը։

Եվրամիությունը վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի․ Պեսկով

Եվրամիությունը վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս գործոնը սրում է իրավիճակը, ես նկատի ունեմ Եվրամիության գործոնը, որը աստիճանաբար վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի»,- ասել է Պեսկովը՝ նշելով. Ռուսաստանը պահպանում է իր թափանցիկությունը Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար, այս գործընթացում ակնկալում է ԱՄՆ-ի միջնորդությունը։ Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը … Read more