Մարդիկ սպառնում են չվճարել ջրի դիմաց. բազմահազար բողոքներն ու «Վեոլիա Ջրի» արձագանքը

https://arm.sputniknews.ru/20261125/mardik-sparnum-en-chvtsharel-jri-dimac-bazmahazar-bvoghvoqnern-u-vevolia-jri-ardzaganqy-109715656.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/894/43/8944364_224:0:3013:2092_1920x0_80_0_0_2afcfc0dfee937c46f9b05f08803ab59.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, բողոք, բաժանորդ, արփինե հովհաննիսյան

ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, բողոք, բաժանորդ, արփինե հովհաննիսյան

Բաժանորդագրվել

Պարզվում է` հեչ պարտադիր չէ, որ քաղաքացին «Վեոլիա Ջրի» տեսուչին դեմքով ճանաչի։ Եթե 6 ամիս առաջ ջրաչափի ցուցիչի 1 լուսանկար է ուղարկել նրան, դա լիովին բավարար է, որ ընկերությունը միջինացված ծախս հաշվի։ Հենց այս պատճոռով են բազմահազար բաժանորդներ այսօր փաստի առաջ կանգնել։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Սոցիալական ցանցերում հերթական անգամ մեծ աղմուկ է բարձրացել «Վեոլիա Ջուր» ընկերության մատուցած ծառայությունների առնչությամբ։ Բաժանորդներն ահազանգում են, որ «Վեոլիա Ջուրը» հոկտեմբերին ծախսած ջրի համար մի քանի անգամ ավել գումար է գրել, կամ ջրաչափը փոխելուց հետո մարդկանց անհիմն տուգանել է։ Մինչ քաղաքացիները փորձում են անհատական դիմում–բողոքներ գրել, «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարում է, որ ջրաչափերի ցուցմունքների գրանցման գործընթացում խստորեն առաջնորդվում է օրենքով։

Ինչի՞ց են դժգոհ քաղաքացիները

Համացանցում «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ բողոքող քաղաքացիների պատմությունները տարբեր են, սակայն ընդհանրությունն այն է, որ նրանց հիմնական բողոքը կապված է հոկտեմբեր ամսվա ջրի իրական սպառման և ներկայացված վճարի չափի հետ։

Որոշ քաղաքացիների միջինում 7000-8000 ջրի ծախսի փոխարեն ներկայացվել է 14000, 45.000, որոշ դեպքերում էլ 150.000 դրամ պարտք։

«Այսուհետ չեմ վճարելու ջրի դիմաց, քանի դեռ չեք չեղարկել անիմաստ թվերը։ 6 տարի միջինում ամսական վճարումներս եղել են 2300 դրամ, այս ամիս որոշել եք, որ ձեր սիրտը քառապատիկնա ուզում, դուրս եք գրել գրեթե 11000 դրամ պարտք։ Եթե համարում եք, որ ամեն ինչ ճիշտ է, ես էլ ճիշտ եմ համարում ձեզ այսուհետ չվճարել»,–սոցցանցերում գրել է բաժանորդ Շուշան Պողոսյանը։

Գրառումը մեծ տարածում է գտել սոցցանցերում։ Հարյուրավոր քաղաքացիներ մեկնաբանություն բաժնում գրել են, որ իրենք էլ են բախվել նույն խնդրին։

Հայաստանը ջրային ճգնաժամի շեմին է. ի՞նչ է անում կառավարությունը
«Մենք էլ ամեն ամիս 4000–5000 դրամ ենք վճարել։ Հիմա եկել է մի անհավանական պարտք` 105 000 դրամ։ Ընկերությունը պատճառաբանում է, որ 2 տարի տեսուչ չի եկել ջրաչափը չի նկարել, իրենք էլ մոտավոր են հաշվել։ Հիմա փաստի առաջ ենք կանգնած»,–հրապարակման մեկնաբանություն բաժնում գրել է Կարինե Զարգարյանը։

Մեկ այլ օգտատեր` Արայիկ Արզումանյանն էլ գրել է, որ նախորդ տարի պարզել է, որ իր սեփական հողամասի տարածքի վրա 28 ամսում գրվել է 107 000 դրամի ջրի պարտք, մինչդեռ այնտեղ 4 տարի մի կաթիլ ջուր չի օգտագործվել։

«Դիմեցի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանեց 28 ամիս ապօրինի գումար գանձելու համար. ջրաչափի թվերը իրենց թվերի հետ չէր համապատասխանում, որից հետո ջրաչափը տարան ստուգման, խախտում չհայտնաբերվեց, որից հետո պարտքը զրոյացվեց»,–գրել է նա։

Նշենք, որ համացանցի հայկական տիրույթում կարելի է հազարավոր նման գրառումներ տեսնել, որտեղ քաղաքացիները դժգոհում են ընկերության մատուցած ծառայություններից և վարձավճարի անտեղի հավելագրումներից։

Քաղաքացիները բողոքում են, որ ամիսներով, որոշ տեղերում էլ տարիներով տեսուչի երես չեն տեսնում, ենթադրյալ տեսուչի հեռախոսահամարն անհասանելի է, իսկ 1 85 հեռախոսահամարին զանգերն անպատասխան են մնում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հավելագրումների խնդիր չի՞ տեսնում

Sputnik Արմենիան դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը` հասկանալու համար, թե քաղաքացիների բողոքների առնչությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում։

Ընկերությունից տեղեկացրին, որ ջրաչափերի ցուցմունքների գրանցման գործընթացում «Վեոլիա Ջուր» ընկերությունը խստորեն առաջնորդվում է «Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների» (ՋՄՕԿ) 96-րդ, 97-րդ և 98-րդ կետերի պահանջներով։

«Ինչ վերաբերում է համացանցում տարբեր օգտատերերի գրառումներին, այն բաժանորդային քարտերը, որոնք հնարավոր է եղել նույնականացնել, խնդիրներ չեն հայտնաբերվել։ Միևնույն ժամանակ չենք բացառում, որ առանձին դեպքերում կարող են լինել սխալմունքներ, որոնք ընկերությունը մշտապես պատրաստակամ է ուսումնասիրել և հիմնավոր լինելու դեպքում ճշգրտել»,–հայտնեցին «Վեոլիա Ջրից»։

«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. Մեսրոպյան

«Վեոլիա Ջուր» ընկերությունը նաև խնդրում է հարցեր ունեցող քաղաքացիներին veolia.am կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով (https://www.veolia.am/hy/hetadarj-kap) դիմել իրենց` ներկայացնելով խնդիրը և նշելով բաժանորդային քարտի համարը կամ հասցեն, որից հետո մասնագետները կուսումնասիրեն խնդիրը և կապ հաստատեն նրանց հետ։

Ի՞նչ է նախատեսում օրենքը

«Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների» 96–րդ կետով` եթե ջրաչափը տեղադրված չէ բաժանորդի սեփականություն հանդիսացող տարածքում, ապա ջրաչափի ցուցմունքի գրանցումը կատարում է «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչը հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

97–րդ կետ. եթե ջրաչափը քաղաքացու սեփականություն հանդիսացող տարածքում է, ապա ընկերության ներկայացուցիչը ջրաչափի ցուցմունքի գրանցումը կատարում է ծառայողական վկայականը ներկայացնելուց հետո տարածք մուտք գործելու եղանակով։ Աշխատակիցը կարող է նաև տեղեկանալ ջրաչափի ցուցմունքի մասին հեռախոսազանգով կամ էլեկտրոնային եղանակով հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Քլորացումը թույլ է տալիս «մաքրել հետքերը». մասնագետը` ջրի որակի մասին

98–րդ կետ. ջրաչափի ցուցմունքը գրանցելու անհնարինության դեպքում ընկերությունը հաշվարկում է մեկ ամսում բաժանորդին մատուցված ծառայության պայմանական քանակ՝ միջին օրական քանակի հիման վրա, որը ճշգրտվում է ջրաչափի ցուցմունքը գրանցելուց հետո։ Բաժանորդի մոտ ծառայության պայմանական քանակ անընդմեջ կարող է հաշվարկվել առավելագույնը վեց հաշվարկային ամսվա համար։

Խնդրի ի՞նչ լուծում է առաջարկում արդարադատության նախկին նախարարը

Սոցցանցերում «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության և բաժանորդների իրավունքների պաշտպանության վերաբերյալ լուծումների թեմային բազմիցս անդրադարձել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը։ Նրա առաջարկած գործիքակազմը դատական պաշտպանության և խմբային հայցերի կիրառումն է։

Նրա խոսքով` բողոքելը բավարար չէ, այն էլ «Վեոլիա Ջրի» դեպքում, քանի որ ընկերությունը բացարձակ անտարբեր է Հայաստանի քաղաքացիների շահի նկատմամբ և հասկանում է միայն այն լեզուն, երբ իրենցից պահանջում են սահմանված ընթացակարգով։

«Ես դեռևս «Վեոլա Ջուր» ընկերության դեմ խմբային հայցը, որը վերաբերում է ջրի որակին, չեմ մուտքագրել։ Ես առաջարկում եմ մինչև ամսվա վերջ դուք էլ միանաք մեզ և ցույց տաք այս ընկերությանը, որ դուք հաշտ չեք էդ ամենի հետ։ Ի վերջո, եթե հավելագրում են արել, ճանապարհ կա իրենցից հետ ուզել վճարած գումարները»,–ասաց Հովհաննիսյանը` դիմելով բաժանորդներին։

Ջրային կոմիտեն քննարկում է անկախ տեխնիկական աուդիտ անցկացնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում

Նա ընդգծեց, որ խնդիրը միայն գումարի վերադարձը չէ, այլ այն, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հրաժարվի իր բացարձակ անտարբեր վերաբերմունքից։

Հովհաննիսյանը նաև խիստ քննադատեց այն գործելաոճը, երբ ընկերությունը և պատկան մարմինները խնդիրների դեպքում փաստացի պահանջում են, որ բաժանորդն ինքն ապացուցի իր իրավացիությունը (օրինակ՝ տեսուչի չայցելելու, ջրի բացակայության կամ հաշվիչի ցուցմունքների անհամապատասխանության հարցերում)։

Նա մատնանշում է, որ շարքային քաղաքացին միայնակ անզոր է խոշոր մենաշնորհային մատակարարի դեմ, քանի որ անհատական դատական վեճերը պահանջում են ժամանակ, փաստաբանական ծախսեր և փորձաքննություններ։ Հենց այս անհավասարությունը հաղթահարելու համար նա առաջարկում է խմբային հայցերի գործիքակազմը՝ համախմբելով նույնատիպ խնդիրներ ունեցող քաղաքացիներին։

Leave a comment