Աջակցման նոր ծրագիր՝ 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար


ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է՝ 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր։


Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։


 


Հիմնական պայմաններն են.


  • Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար։


  • Տարեկան մինչև 14% տոկոսադրույք, որի 12 տոկոսային կետը կվճարի պետությունը։


  • Մարման ժամկետ՝ մինչև 18 ամիս։


  • 12 ամիս արտոնյալ ժամկետ՝ մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսների համար։


Դիմումները պետք է ներկայացվեն ֆինանսական կառույցներին՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։


Հարցերի դեպքում զանգահարել՝ 81-40։


 


 


Դիտումների քանակ4

Leave a comment