Պուտինը հրահանգել է կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում հարվածներ չհասցնել Կիևին: Դա կապված է այնտեղ ամերիկացի բանակցողների շփումների նախապատրաստման և անցկացման հետ, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իսկապես, նման տեղեկատվություն ստացվել էր ուկրաինական կողմից: Ռուսաստանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը ցուցում է տվել այսօր կեսգիշերից սկսած երեք օրվա ընթացքում … Read more

Ուկրաինայի ԶՈւ-ն Զապորոժիեի մարզում հարվածել է քաղաքացիական բեռնատարների

Ուկրաինական զորքերը Զապորոժիեի մարզում մի շարք հարվածներ են հասցրել քաղաքացիական բեռնատարների ուղղությամբ։ Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին, փոխանցում է РИА Новости-ն։ «Մերձազովսկի շրջանի Նովոիվանովկա գյուղի մոտակայքում, Պրիմորսկի շրջանի Պրիմորսկ քաղաքի մոտակայքում և Բերդյանսկի շրջանի Լունաչարսկոյե գյուղի մոտակայքում քաղաքացիական բեռնատարներ են հարձակման ենթարկվել հակառակորդի ԱԹՍ-ների կողմից», – գրել է Բալիցկին Max հարթակի իր ալիքում: Նրա … Read more

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» օբյեկտներին նոր հարվածների մասին

Իսրայելական զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։ Ըստ հաղորդագրության՝ հարվածները հասցվել են ի պատասխան «Հեզբոլլահի» ջոկատների կողմից Լիբանանի հարավում, այսպես կոչված, անվտանգության գոտում գտնվող իսրայելցի զինծառայողների վրա իրականացված հարձակման։ Ուրբաթ երեկոյան նրանց ուղղությամբ անօդաչու թռչող սարք է արձակվել, սակայն … Read more

Այս քանակական տրյուկը կարող են գրել պատգարակի վրա և տրամադրել ԱԱԾ-ին. Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վահագն Խաչատուրյանը երկու անգամ է զոհվածների սխալ թիվ ասել: Չմոռանանք, որ Վահագն Խաչատուրյանը նշանակվել է այդ պաշտոնում այն մարդու կողմից, ով 5000-ից ավելի մարդ է խաբելով սպանել, որ Արցախը հանձնի։ Եվ այս քանակական տրյուկը, թե իբր նա սայթաքել է ու օդից վերցրած ինչ-որ 4700 թիվ … Read more

Վեհափառի գործով դատախազը ազատման դիմում է գրել

«News.5tv.am»-ի ունեցած տեղեկություններով Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել ու դուրս եկել աշխատանքից:  «Լավատեղյակ աղբյուրը մեզ պատմեց, որ ի սկզբանե դատախազության ղեկավարությունը Գալստյանին ասել է, որ գործը անհեռանկար է, այն նախաքննության փուլում կկարճվի, և նա ստիպված չի լինի դատարանում հրապարակայնորեն պաշտպանել շինծու մեղադրանքը, ինչը դատախազությունում ևս ամոթալի բան … Read more

Զելենսկին Կիևի և Բորիսպոլի օդանավակայաններին հասցված հարվածները կապել է ԱՄՆ ներկայացուցիչների հնարավոր այցի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Կիևի և Կիևի մարզի Բորիսպոլի օդանավակայաններին հարվածներ հասցնելու մեջ։ «Գիշերը նաև ռուսական կողմից հարվածներ են եղել մեր օդանավակայաններին՝ Կիևում և Բորիսպոլում։ Հենց նպատակաուղղված՝ առաջին անգամ երկար ժամանակ անց։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի կողմից օդանավակայաններին նման հարվածները արձագանք են այն քննարկումներին և նախապատրաստմանը, որոնք կապված են ամերիկյան կողմի՝ ինքնաթիռով Ուկրաինա ժամանելու … Read more

SPAYKA ընկերության բանվորները գործադուլ են սկսել

Այսօր առավոտից Արարատում գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները։ Այս մասին հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը՝ նշելով, որ պատճառը` ամիսներով ձգվող աշխատավարձերն են ու վերջին թարմ հրահանգը՝ աշխատավարձերից պահումների վերաբերյալ։ Նրա փոխանցմամբ՝ նախօրեին վերադասից հրահանգվել է աշխատավարձերից 10-15-ը պահել՝ ֆինանսական խնդիրների պատճառով։ «Աշխատակիցները դժգոհել են, որոշման են անցել։ Տնօրինությունը իրար է խառնվել, քանի որ դադարեցվել են … Read more

Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրագություններին․ Բաղայի

Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրագություններին, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանը վճռականորեն կարձագանքի այս վայրագություններին: Կառավարություններն ու միջազգային կազմակերպությունները, որոնք լռում են նման բարբարոսության առջև կամ փորձում են արդարացնել այն, պետք է իմանան, որ իրենց լռությունը չի նշանակում չեզոքություն», – ասել է Արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ի պատասխան Սիրիկում հարսանեկան խնջույքի վրա ԱՄՆ-ի … Read more

Ստամբուլում հրդեհ է բռնկվել. կա 12 տուժած

Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Cumhuriyet թերթին։ Ըստ հրապարակման` տեղական ժամանակով ժամը մոտ 06:30-ին վեցհարկանի հյուրանոցի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։ Կրակն արագորեն տարածվել է շենքի վերին հարկերում։ Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության, ոստիկանության և հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցների բրիգադներ։ … Read more

Ֆլորիան Էսկյուդիեն նշանակվել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան

Ֆլորիան Էսկյուդիեն նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը տեղեկացրել է, որ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այսօր ստանձնում է իր պաշտոնը: Այդ մասին տեղեկանում ենք դեսպանատան Ֆեյսբուքի էջից: «Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան պարոն Ֆլորիան Էսկյուդիեին, որն այսօր ստանձնում է իր պաշտոնը»,- ասված է գրառման մեջ: