Մարգարա-Վանաձոր ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ն․ հրդեհ է բռնկվել. կան վիրավորներ

Սեպտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։35-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» և «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Արմենիա» բժշկական … Read more

Ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփի բանագնացները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 5-ին Կրեմլում ընդունել է ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին: Հանդիպման հիմնական թեման Ուկրաինայի պատերազմն ու դրա ավարտի հնարավորություններն են եղել։ Կողմերը քննարկել են խաղաղության հասնելու և բանակցային գործընթացը առաջ տանելու հնարավոր քայլերը։ Կրեմլի ներկայացուցիչ Յուրի Ուշակովի խոսքով՝ բանակցությունները եղել են օգտակար, անկեղծ և կառուցողական։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը … Read more

Խոստովանում է՝ 2018-ին եղածը տապալել են ինքն ու իր թիմը․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է․ «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե մեր երկրին նորից հեղափոխություն է պետք։ Դե, սա գուցե իմպրովիզ է, որ նա անում է ԱԽ նախկին քարտուղարի՝ 2018-ի մասին գրքի շնորհանդեսին։ Մյուս կողմից, այդ իմպրովիզով նա ակամա խոստովանում է, որ 2018-ին եղածը նա տապալել է, նա՝ ու իր թիմը։ Որովհետեւ, եթե չլիներ տապալված, … Read more

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը

Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է, որը նվիրված է տաղավար տոներից մեկին՝ Խաչվերացին և տևում է երկուշաբթիից մինչև շաբաթ: Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։ Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն. ուրախության, խրախճանքի օր, որին շաբաթապահք է հաջորդում:  

Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը

Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հերթական մշակութային վանդալիզմն են իրականացրել՝ հիմնահատակ ավերելով քաղաքի պատմական Հին հայկական-ռուսական գերեզմանոցը: Այս մասին փաստագրված տվյալներ է հրապարակել Caucasus Heritage Watch (CHW) միջազգային մոնիթորինգային կազմակերպությունը։ CHW-ի ուսումնասիրած արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ պատմամշակութային տարածքը ջնջվել է երկրի երեսից 2026 թվականի մայիսի 9-ից 14-ն ընկած հատվածում։ Ավերումն իրականացվել է Շուշիում կոյուղաջրերի և … Read more

Օդի ջերմաստիճանը կնվազի մի քանի աստիճանով

Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 5-ին և 6-ին, 8-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ։ … Read more

Պուտինը Ուիտկոֆի հետ ՌԴ-ում կհանդիպի 6-րդ անգամ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպում կանցկացնի 6-րդ անգամ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Ուիտկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, այսօր ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու Պուտինի հետ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին: Առաջին անգամ Ռուսաստանի առաջնորդը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը քննարկում են անցկացրել ուկրաինական հակամարտության … Read more

Ոչ թե ատամներն արագ լվանալը, այլ հստակ ռազմավարությունն է լուծում ջրային խնդիրներն, ինչն այս իշխանությունը չի կարող գլուխ բերել․ Դանիելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Ձմերուկ սառեցնելու սովորույթը պետք է դուրս գա, իսկ ատամները պետք է լվանալ առանց ծորակը բացելու։ Սրանք են այն «հանճարեղ» առաջարկները, որոնք հնչեցրել է վարչապետի աթոռը զբաղեցնողը՝ «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» խորագրով աշխատաժողովին։ Իսկ իրականում, այս ելույթը ոչ թե ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մասին … Read more

Սա էլ կանցնի․ իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Կենտրոն ՔԿՀ-ից հայտարարութթյամբ է հանդես եկել․ «Երեկ դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։ Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է։ Ի՞նչ ասել է ազատություն իմ դեպքում։ Ազատությունը ինձ համար ընտանիքիս հետ շփումն է, ընկերներիս, թիմակիցներիս հետ շփումն է, ամեն առավոտ շինհրապարակ գնալն է, մարդկանց հետ … Read more

Ռուսական բանակն ազատագրել է Դոնեցկի Կուրտովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Կուրտովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: «Զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումների ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կուրտովկա բնակավայրը», – ասվում է գերատեսչության ամփոփագրում: ՌԴ ՊՆ-ից նաև հայտնել են, որ «Հարավային» խմբավորման ստորաբաժանումները հարվածներ են հասցրել ուկրաինական զորքերի դիրքերին Կրամատորսկի, Սլավյանսկի, Դրուժկովկայի և … Read more