Ուկրաինական զորքերը Զապորոժիեի մարզում մի շարք հարվածներ են հասցրել քաղաքացիական բեռնատարների ուղղությամբ։ Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին, փոխանցում է РИА Новости-ն։
«Մերձազովսկի շրջանի Նովոիվանովկա գյուղի մոտակայքում, Պրիմորսկի շրջանի Պրիմորսկ քաղաքի մոտակայքում և Բերդյանսկի շրջանի Լունաչարսկոյե գյուղի մոտակայքում քաղաքացիական բեռնատարներ են հարձակման ենթարկվել հակառակորդի ԱԹՍ-ների կողմից», – գրել է Բալիցկին Max հարթակի իր ալիքում:
Նրա խոսքով՝ տուժածներ չկան։