Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր նպատակն է պաշտոնավարումն ավարտել այն պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն արդեն ստորագրված և վավերացված կլինի։
Անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին՝ Փաշինյանը նշել է, որ թե Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս ամեն օր բազմաթիվ պատճառներ են առաջանում խաղաղության օրակարգից շեղվելու համար, սակայն, նրա խոսքով, Հայաստանի ռազմավարությունն է չշեղվել ընտրված ուղուց և հետևողականորեն շարժվել դեպի խաղաղության հաստատում, հայտնում է Auroranews.am-ը:
Վարչապետն ընդգծել է, որ եթե իր պաշտոնավարման ընթացքում խաղաղության համաձայնագիրը չստորագրվի և չվավերացվի, դա կհամարի անձնական ձախողում։
Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։