Այսօր առավոտից Արարատում գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները։ Այս մասին հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը՝ նշելով, որ պատճառը` ամիսներով ձգվող աշխատավարձերն են ու վերջին թարմ հրահանգը՝ աշխատավարձերից պահումների վերաբերյալ։
Նրա փոխանցմամբ՝ նախօրեին վերադասից հրահանգվել է աշխատավարձերից 10-15-ը պահել՝ ֆինանսական խնդիրների պատճառով։
«Աշխատակիցները դժգոհել են, որոշման են անցել։ Տնօրինությունը իրար է խառնվել, քանի որ դադարեցվել են աշխատանքները, փորձում են իրավիճակը փրկելու լուծումներ գտնել, սակայն աշխատակիցները հստակ պահանջներ ունեն», – հայտնել է Սյուզի Բադոյանը։