Ստամբուլում հրդեհ է բռնկվել. կա 12 տուժած

Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Cumhuriyet թերթին։

Ըստ հրապարակման` տեղական ժամանակով ժամը մոտ 06:30-ին վեցհարկանի հյուրանոցի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։ Կրակն արագորեն տարածվել է շենքի վերին հարկերում։

Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության, ոստիկանության և հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցների բրիգադներ։ Առնվազն 12 մարդ հոսպիտալացվել է, 7-ը՝ փրկվել այրվող շենքից։

Հյուրանոցի տարածքը շրջափակված է։ Դեպքի հանգամանքների վերաբերյալ հետաքննություն է սկսվել։

Leave a comment