Այս քանակական տրյուկը կարող են գրել պատգարակի վրա և տրամադրել ԱԱԾ-ին. Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վահագն Խաչատուրյանը երկու անգամ է զոհվածների սխալ թիվ ասել:

Չմոռանանք, որ Վահագն Խաչատուրյանը նշանակվել է այդ պաշտոնում այն մարդու կողմից, ով 5000-ից ավելի մարդ է խաբելով սպանել, որ Արցախը հանձնի։

Եվ այս քանակական տրյուկը, թե իբր նա սայթաքել է ու օդից վերցրած ինչ-որ 4700 թիվ է հնչեցրել, կարող են գրել պատգարակի վրա և տրամադրել ԱԱԾ-ին, որ հաջորդ գերեվարման համար օգտագործի։

Ներողություն են խնդրում, թե վայ 4700 չէր, 3000 ու մի քանիս էր:

Արցախի զոհերին չեն հաշվում, և զոհվածների թիվը նվազեցնելու համար ներողություն խնդրելու ժամանակը կգա, երբ իշխանությունը վերադարձվի ժողովրդին:

Պսևդո շուստրի դավաճաններ»:

Leave a comment