SPAYKA ընկերության բանվորները գործադուլ են սկսել

Այսօր առավոտից Արարատում գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները։ Այս մասին հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը՝ նշելով, որ պատճառը` ամիսներով ձգվող աշխատավարձերն են ու վերջին թարմ հրահանգը՝ աշխատավարձերից պահումների վերաբերյալ։ Նրա փոխանցմամբ՝ նախօրեին վերադասից հրահանգվել է աշխատավարձերից 10-15-ը պահել՝ ֆինանսական խնդիրների պատճառով։ «Աշխատակիցները դժգոհել են, որոշման են անցել։ Տնօրինությունը իրար է խառնվել, քանի որ դադարեցվել են … Read more

Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրագություններին․ Բաղայի

Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրագություններին, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանը վճռականորեն կարձագանքի այս վայրագություններին: Կառավարություններն ու միջազգային կազմակերպությունները, որոնք լռում են նման բարբարոսության առջև կամ փորձում են արդարացնել այն, պետք է իմանան, որ իրենց լռությունը չի նշանակում չեզոքություն», – ասել է Արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ի պատասխան Սիրիկում հարսանեկան խնջույքի վրա ԱՄՆ-ի … Read more

Ստամբուլում հրդեհ է բռնկվել. կա 12 տուժած

Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Cumhuriyet թերթին։ Ըստ հրապարակման` տեղական ժամանակով ժամը մոտ 06:30-ին վեցհարկանի հյուրանոցի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։ Կրակն արագորեն տարածվել է շենքի վերին հարկերում։ Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության, ոստիկանության և հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցների բրիգադներ։ … Read more

Ֆլորիան Էսկյուդիեն նշանակվել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան

Ֆլորիան Էսկյուդիեն նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը տեղեկացրել է, որ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այսօր ստանձնում է իր պաշտոնը: Այդ մասին տեղեկանում ենք դեսպանատան Ֆեյսբուքի էջից: «Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան պարոն Ֆլորիան Էսկյուդիեին, որն այսօր ստանձնում է իր պաշտոնը»,- ասված է գրառման մեջ:

Լեհաստանում ստեղծվել է լրացուցիչ հակաօդային գունդ

Լեհաստանը զենիթային լրացուցիչ գունդ է ձևավորել երկրի հարավում։ Այս մասին X հարթակում կատարած գրառմամբ տեղեկացրել է երկրի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, գրում է РИА Новости-ն։ «Այսօր առավոտյան ստորագրել եմ 87-րդ զենիթային գունդը ստեղծելու որոշումը. այն տեղակայվելու է Բժեսկոյում»,- նշել է լեհ նախարարը։ Նա ընդգծել է, որ նոր գունդն ունենալու է մոտավորապես 1000 զինվոր։ Նախարարը նաև … Read more

Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը. Լևոն Ազիզյան

«Հիդրոօթերևութաբանության և և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է. «Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը։ Արհեստական բանականության տեխնոլոգիաները շարունակում են արագորեն զարգանալ նաև օդերևութաբանության ոլորտում։ Google-ը ներկայացրել է իր նոր՝ WeatherNext 3 գլոբալ եղանակային մոդելը, որը համատեղում է արհեստական բանականության հնարավորությունները և իրական ժամանակում ստացվող արբանյակային դիտարկումները։ WeatherNext … Read more

Ամերիկյան չորս հրթիռ հարվածել է Խարգ կղզու մոտ գտնվող տանկերին

Խարգ կղզու մոտ գտնվող իրանական նավթատար տանկերը ենթարկվել է հրթիռային հարձակման, հաղորդում է իրանական ISNA գործակալությունը։ Իրանական Khabar Fouri գործակալությունը հայտնում է, որ նավի ուղղությամբ արձակվել է ամերիկյան չորս հրթիռ։ Գործակալության տվյալներով, տանկերի անձնակազմը տարհանվում է։ Խարգ կղզին Իրանի նավթի արտահանման առանցքային տերմինալն է, որի միջոցով իրականացվում է իրանական նավթի արտահանման մոտ 90%-ը։

Իրանը կոչ է արել ամերիկացիներին, պարտքերի ներման դիմաց, Իրանի դեմ պատերազմում «թնդանոթի միս» չդառնալ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կոչ է արել ամերիկացիներին մերժել ԱՄՆ քաղաքացիներին Իրանի դեմ պատերազմին ներգրավելու համար ուսանողական վարկերի և կրեդիտային քարտերի պարտքերը օգտագործելու առաջարկը։ «Ինքներդ ձեզ հարց տվեք. ինչո՞ւ ձեր որդիներին ու դուստրերին պետք է առաջարկեն պարտքերի զիջում՝ այն պատերազմին մասնակցելու և զոհվելու դիմաց, որը Իսրայելն ուզում է շարունակել ու ընդլայնել», – գրել … Read more

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը ՀՀ-ի տարածքում

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է Հայաստանի տարածքի խորքում իր հենակետը։ Այդ մասին վկայում են Sputnik Արմենիան հետազոտած արբանյակային լուսանկարները։ Խոսքը 2021թ․ներխուժումից հետո Սյունիքում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի մասին է։ Sputnik Արմենիան ուսումնասիրել է, մասնավորապես, 2025 թվականի մայիս և հուլիս ամիսների արբանյակային լուսանկարները, որոնք համեմատելով՝ ակնհայտ են էական փոփոխություններ. երկու ամսում այստեղ ընդարձակվել են ճանապարհները, փորվել է խրամատների … Read more

Եթե նպատակը եվրոպական ՀՀ-ն է, ապա պետք է տարանջատել Եվրոպան՝ Փաշինյանից, եվրոպականացումը՝ հակառուսականությունից, եվրոպամետ իշխանությունը՝ եվրոպական պետությունից․ դիտարկում

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․ «Եթե եվրոպական քաղաքական միտքը երբևէ որոշեր Հայաստանին հնարավորինս հեռու պահել իրական եվրաինտեգրումից կամ ԵՄ անդամակցությունից՝ առանց հրապարակավ եվրոպականացման դեմ որևէ բառ ասելու, դժվար թե ավելի վիրտուոզ լուծում գտներ, քան եվրաինտեգրման քաղաքական քեյսը Նիկոլ Փաշինյանին հանձնելը և հանգիստ սպասելը, մինչև նա հերթական բրենդը վերածի անտիբրենդի։ Խնդրում եմ կրկին կարդացեք առաջին պարբերությունը … Read more