Այսօր կրկին զոհ ունենք բանակում

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։ Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Դեպքի հանգամանքները, սակայն, դեռևս հայտնի չեն։ Պաշտոնական տեղեկություն այս պահին դեպքի վերաբերյալ դեռևս չի հրապարակվել։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՕՊ համակարգեր և հրթիռներ. Եվրոմիությունը 6,1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն է հատկացնում Կիևին

Եվրոպական միությունը հաստատել է Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի չափով ռազմական աջակցության հերթական փաթեթը, որը հատկացվելու է 90 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով վարկային ծրագրի շրջանակում: Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի փոխանցմամբ՝ հատկացված միջոցներն ուղղվելու են ՀՕՊ և ՀՊՀ համակարգերի, հրթիռների, զինամթերքի և ռադարների ձեռքբերմանը: Նա ընդգծել է, որ ռուսական հարվածների ինտենսիվացմանը զուգահեռ ԵՄ-ն մեծացնում է … Read more

ԱԺ-ում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Վեհափառին կոչեց ավազանի անունով

ԱԺ-ում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին կոչեց ավազանի անունով։ Դրանից անմիջապես հետո ընդդիմությունը խփեց սեղաններին։ ««Կտրիճ Ներսիսյանի» ուղիղ հրահանգի ենթարկվող մի շարք հոգևորականներ Սուրբ և Անմահ պատարագների ժամանակ խորաններից կոչ են հղում Աստծուն, որ նա պահպանի Արցախի Հանրապետությունը: Այսպիսով, եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ»,- … Read more

«Չեմ հասկանում՝ ինչ է նշանակում գոհ լինել դուրս թողնելուց». Կրեմլի պատասխանը ՀՀ վարչապետին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որում վերջինս նշել էր, թե շատ գոհ կլիներ, եթե որոշեին Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից։ Կրեմլի ներկայացուցիչը խոստովանել է, որ դժվարանում է հասկանալ նման դիրքորոշումը. «Անկեղծ ասած, դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում՝ գոհ կլինեի, եթե ինձ հեռացնեին։ Եթե Երևանն այլևս տարածաշրջանային անվտանգության … Read more

Տաշքենդից մինչև Բաքու. Ադրբեջանն ու Ուզբեկստանը մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր են սկսել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Տաշքենդում առցանց ձևաչափով մասնակցել են Ուզբեկստանում ադրբեջանական նոր նախագծերի բացման և հիմնարկեքի արարողությանը: Միջոցառման շրջանակում ազդարարվել է «Davr Bank»-ի (Ադրբեջանի միջազգային բանկ), «Մատանատ-Ա» գիպսի գործարանի և «Landau Education Group»-ի երկու STEAM-դպրոցների բացումը: Զուգահեռաբար կայացել է նաև SOCAR-ի հինգ նոր ավտոալցակայանների, «Sea Breeze Uzbekistan» բնակելի և կուրորտային … Read more

«Չենք վախեցել ու չենք վախենա». Թեհրանը մերժում է Վաշինգտոնի ճնշումները և փակ պահում Հորմուզի նեղուցը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները» սահմանելու սպառնալիքին՝ դրանք անվանելով Վաշինգտոնի «անհույս վիճակի» նշան: Իրանական կողմի պնդմամբ՝ ռազմական գործողություններից հետո կրկին հին սցենարներին ու պատժամիջոցներին վերադառնալը փաստում է, որ ԱՄՆ-ի բոլոր նախորդ քայլերը ձախողվել են: Արաղչիի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է հարգանքով խոսի Թեհրանի հետ՝ արդար լուծում … Read more

«Այս ամենին վերջ է տրված». Թրամփի և Կարնիի փոխադարձ սպառնալիքները խորացնում են առևտրային պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել Կանադայի վարչապետ Մարկ Կարնիի՝ ամերիկյան ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրքեր սահմանելու որոշումը: Օտտավայի այս քայլը պատասխանն էր Վաշինգտոնի համանման պատժամիջոցներին, որոնք ուժի մեջ էին մտել նոր առևտրային համաձայնագրի շուրջ եռօրյա բանակցությունների տապալումից հետո: «Կանադան ցանկանում է օգտվել նահանգի արտոնություններից՝ առանց դրանցից մեկը դառնալու։ Բացի այդ, նրանք երկար տարիներ … Read more

«Չենք ընդունի այն, ինչ առաջարկում են». Մարկ Կարնին քննադատել է ԱՄՆ նոր մաքսատուրքերը

Կանադայի վարչապետ Մարկ Կարնին խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նոր մաքսատուրքերը՝ հայտարարելով, որ դրանք նպատակ ունեն վնաս հասցնելու և պառակտելու երկիրը: Օտտավայի և Վաշինգտոնի միջև բանակցությունները մտել են փակուղի, որից հետո Կանադան դուրս է եկել առաջարկվող համաձայնագրից: «Մենք չենք կարող ընդունել այն, ինչ մեզ առաջարկել են, և չենք տա այն, ինչ մեզանից պահանջում են»,- հայտարարել … Read more

Բանակային ողբերգություններ և իշխանական անհոգություն. Աբրահամյանը սուր քննադատության է ենթարկել ռեժիմին

Առնվազն մեկ ամիս է, ինչ բանակում միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում, ինչին ի պատասխան գործող իշխանությունը դիմում է պատասխանատվությունից փախուստի ամենազազրելի քայլերին: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը: «Իշխանությունն ամեն գնով պահող, պաշտոնի համար ամեն ինչի պատրաստ անձինք պատասխանատվությունից փախուստի դիմելու համար ամենազազրելիին են գնում: Ամեն ինչի և բոլորի վրա դնում … Read more

Տե՛ր կանգնենք մեր Անկախությանը. Արամ Մանուկյան

Անկախության հռչակագրի ընդունման օրն է: Այս համազգային ու սրբազան տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ «Այն մեր ազատագրական շարժման հիմնական հաջողություններից մեկն է՝ մեր ազգային արժանապատվության դրսևորումը, որի ընդունումը հայ ժողովուրդը ողջունեց մեծագույն երջանկությամբ ու հպարտության զգացումով: Ուզում է լինի Նիկոլը, ուզում է լինի որևէ բոլշևիկ, որևէ մեկը … Read more