Տաշքենդից մինչև Բաքու. Ադրբեջանն ու Ուզբեկստանը մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր են սկսել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Տաշքենդում առցանց ձևաչափով մասնակցել են Ուզբեկստանում ադրբեջանական նոր նախագծերի բացման և հիմնարկեքի արարողությանը:

Միջոցառման շրջանակում ազդարարվել է «Davr Bank»-ի (Ադրբեջանի միջազգային բանկ), «Մատանատ-Ա» գիպսի գործարանի և «Landau Education Group»-ի երկու STEAM-դպրոցների բացումը:

Զուգահեռաբար կայացել է նաև SOCAR-ի հինգ նոր ավտոալցակայանների, «Sea Breeze Uzbekistan» բնակելի և կուրորտային համալիրի, «Baku City» բնակելի թաղամասի, արծաթ պարունակող հանքաքարի հարստացման ֆաբրիկայի և մրգատու այգիների հիմնարկեքի արարողությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment