ԱԺ-ում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Վեհափառին կոչեց ավազանի անունով

ԱԺ-ում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին կոչեց ավազանի անունով։ Դրանից անմիջապես հետո ընդդիմությունը խփեց սեղաններին։

««Կտրիճ Ներսիսյանի» ուղիղ հրահանգի ենթարկվող մի շարք հոգևորականներ Սուրբ և Անմահ պատարագների ժամանակ խորաններից կոչ են հղում Աստծուն, որ նա պահպանի Արցախի Հանրապետությունը: Այսպիսով, եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ»,- հայտարարեց Փաշինյանը, ինչից հետո ՔՊ-ականները սկսեցին ծափահարել, իսկ ընդդիմությունը՝ հարվածել սեղաններին։

Նշենք, որ Փաշինյանն այս պահին խորհրդարանում ներկայացնում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment