«Չենք ընդունի այն, ինչ առաջարկում են». Մարկ Կարնին քննադատել է ԱՄՆ նոր մաքսատուրքերը

Կանադայի վարչապետ Մարկ Կարնին խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նոր մաքսատուրքերը՝ հայտարարելով, որ դրանք նպատակ ունեն վնաս հասցնելու և պառակտելու երկիրը: Օտտավայի և Վաշինգտոնի միջև բանակցությունները մտել են փակուղի, որից հետո Կանադան դուրս է եկել առաջարկվող համաձայնագրից:

«Մենք չենք կարող ընդունել այն, ինչ մեզ առաջարկել են, և չենք տա այն, ինչ մեզանից պահանջում են»,- հայտարարել է Կարնին:

Շուրջ 20 միլիարդ դոլարի կանադական ապրանքներին սպառնացող մաքսատուրքերն ուժի մեջ են մտել շաբաթ օրը, երբ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ: Ի պատասխան՝ Կանադայի վարչապետը զգուշացրել է, որ Օտտավան կներդնի հայելային մաքսատուրքեր՝ «դոլարին՝ դոլար» սկզբունքով, որոնք կթիրախավորեն պողպատի, կաթնամթերքի, կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի ոլորտները:

ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակը ստեղծված իրավիճակը անվանել է «բաց թողնված հնարավորություն», մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Կանադան ցանկանում է օգտվել ԱՄՆ նահանգի արտոնություններից՝ առանց դրանցից մեկը դառնալու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment