Խաղային գործունեության լիցենզիա չունե՞ք․ 2027թ․–ի փետրվարից այս բառերի օգտագործման համար կտուգանեն 500 հազար դրամով
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ 2027 թվականի փետրվար 8-ից գործողության մեջ է դրվելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ արգելվում է կազմակերպության անվանման կամ ֆիրմային անվանման կամ ապրանքային նշանի կամ կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ օգտագործել որոշակի բառեր, հայտնում եմ ՊԵԿ-ից։
Մասնավորապես արգելվելու է օգտագործել «շահումով խաղ» (այդ թվում՝ «խաղատուն», «խաղասրահ»), «ինտերնետ շահումով խաղ», «վիճակախաղ», «բուքմեյքերային գործունեություն» (այդ թվում՝ «բուքմեյքերային գրասենյակ», «տոտալիզատոր») բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները։
Նշված սահմանափակումը վերաբերում է այն անձանց, որոնք չունեն օրենքով սահմանված համապատասխան խաղային գործունեության լիցենզիա։
Հաշվի առնելով նոր իրավակարգավորումը՝ ՊԵԿ-ը հորդորում է համապատասխան լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների և դրանց ածանցյալների կամ թարգմանությունների օգտագործումից և խուսափել օրենքով սահմանված խախտման յուրաքանչյուր դեպքի համար 500 հազար ՀՀ դրամի չափով տուգանքից։