Եվրոպական միությունը հաստատել է Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի չափով ռազմական աջակցության հերթական փաթեթը, որը հատկացվելու է 90 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով վարկային ծրագրի շրջանակում:
Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի փոխանցմամբ՝ հատկացված միջոցներն ուղղվելու են ՀՕՊ և ՀՊՀ համակարգերի, հրթիռների, զինամթերքի և ռադարների ձեռքբերմանը: Նա ընդգծել է, որ ռուսական հարվածների ինտենսիվացմանը զուգահեռ ԵՄ-ն մեծացնում է աջակցությունը՝ Ուկրաինայի երկինքն ու բնակչությանը պաշտպանելու համար:
Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին ողջունել է Եվրոմիության այս որոշումը: Միևնույն ժամանակ, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և միջազգային այլ գործընկերներ ժամանել են Կիև՝ մասնակցելու «Վճռականների կոալիցիայի» նիստին, որի առանցքում ձմռանն ընդառաջ Ուկրաինային ՀՕՊ միջոցներով և էներգետիկ ռեսուրսներով ապահովելու հարցերն են: