Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարում․ Էսմայիլ Բաղային

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը ներկայում բանակցություններ չի վարում Միացյալ Նահանգների հետ։ Նրա խոսքով՝ շփումները շարունակվում են միայն Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության հարցով։ «Այս պահին մենք բանակցություններ չենք վարում Միացյալ Նահանգների հետ։ Օմանի հետ կապերը նպատակ ունեն հասնել Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման վերաբերյալ համաձայնության», — հայտարարել … Read more

Իրանն ու Օմանը համաձայնել են ստեղծել նոր տրանսպորտային միջանցք

Իրանը հայտարարել է, որ Իրանի և Օմանի միջև նոր տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը որևէ կապ չունի Հորմուզի նեղուցի բացման կամ փակման հարցի հետ։ Թեհրանում ընդգծել են, որ Հորմուզի նեղուցով անցնող գործող հարավային երթուղու օգտագործումը համարում են ապակայունացնող գործոն, որը վնասում է երկրի ազգային շահերին, և այդ մոտեցումը կտրականապես մերժում են։ Իրանական կողմի … Read more

Իսրայելն ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ նախատեսված հարվածի չեղարկման մասին իմացել է Թրամփի հրապարակումից․ N12

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների պնդմամբ՝ երկրի ղեկավարությունը Միացյալ Նահանգների՝ Իրանի դեմ նախատեսված հարվածի չեղարկման մասին տեղեկացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Truth Social-ում կատարած հրապարակումից։ Այս մասին հայտնում է իսրայելական N12 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին 24 ժամն իսրայելական ղեկավարության համար անցել է «մթության մեջ քայլելու» պայմաններում։ Նշվում է, որ նույնիսկ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար … Read more

Չինաստանը տնտեսական քաղաքականության «կարմիր գծեր» է սահմանել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ առևտրային բանակցություններից առաջ․ Reuters

Չինաստանի ղեկավարությունը հաստատել է իր հավատարմությունը գործող տնտեսական քաղաքականությանը՝ նախապատվությունը տալով արդյունաբերության և բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացմանը՝ լայնածավալ ներքին սպառման խթանման փոխարեն, ինչին ձգտում են արևմտյան գործընկերները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ Չինաստանի կոմունիստական կուսակցության Քաղբյուրոյի նիստում վերահաստատվել է երկրի ներկայիս տնտեսական ռազմավարությունը։ Միաժամանակ Չինաստանի առևտրի նախարարությունը հրապարակել է փաստաթուղթ, որով մերժել … Read more

Իսրայելը Սպիտակ տանը զգուշացրել է ՀԱՄԱՍ-ի զինաթափման համաձայնագրի ռիսկերի մասին․ PBS

Իսրայելը ԱՄՆ վարչակազմին փոխանցել է «անվտանգության ոլորտում լուրջ մտահոգություններ»՝ կապված ՀԱՄԱՍ-ի զինաթափման առաջարկվող համաձայնագրի հետ։ Այս մասին հայտնում է PBS-ը։ Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դավիդ Շպիլմանի խոսքով՝ երկրի իշխանությունները կարծում են, որ ՀԱՄԱՍ-ը ձգտում է ոչ թե իրական ապառազմականացման, այլ իր ռազմական ներուժի վերականգնման։ Շպիլմանը նշել է, որ Իսրայելը, որը ներկայում վերահսկում է Գազայի հատվածի … Read more

Չինաստանում մշակել են Երկիրը աստերոիդներից միջուկային եղանակով պաշտպանելու նոր մեթոդ

Չինացի գիտնականները հայտարարել են, որ մշակել են պոտենցիալ վտանգավոր աստերոիդների ոչնչացման ավելի արդյունավետ մեթոդ՝ միջուկային լիցքի կիրառմամբ։ Այս մասին գրում է South China Morning Post (SCMP)-ը։ Space: Science & Technology ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ առաջարկվում է նախ մետաղական պենետրատորի միջոցով խորը անցք բացել աստերոիդում, ապա երկրորդ սարքով այդ անցքի մեջ տեղադրել միջուկային լիցք և իրականացնել … Read more

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․ «Գործող ռեժիմի ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, հայտարարում են, թե ժողովուրդն իրենց քվե է տվել։ Նույնիսկ արտասահմանցի դիտորդներն են արձանագրել բազմաթիվ խախտումներ ու վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր։ Էլ չեմ խոսում ընդդիմադիրներին մեկուսացնելու, ձերբակալելու ու կալանավորելու բազում արձանագրված փաստերի մասին։ ՀՀԿ-ն հստակ իր կարծիքն ասել է ռեժիմի հակաժողովրդավարական քայլերի մասին … Read more

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական կողմը՝ հղում անելով Ֆիդանի սոցիալական ցանցերում արված հայտարարությանը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են բանակցային գործընթացի (նկատի է առնվել ԱՄՆ-Իրան բանակցությունները – խմբ.) շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները: «Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել մեր … Read more

Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետ համագործակցության մեջ մեղադրվող երկու անձի

Իրանում մահապատժի են ենթարկել երկու տղամարդու, որոնց մեղադրել էին Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադի» հետ համագործակցելու մեջ։ Դատական համակարգին առնչվող Mizan News լրատվամիջոցը հայտնում է, որ դատապարտյալները, իբր, 2025 թվականի հունիսին և 2026 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին տեղի ունեցած ռազմական բախումների ընթացքում «Մոսադի» աշխատակիցներին փոխանցել են Իրանի ռազմական և անվտանգության օբյեկտների կոորդինատներ, լուսանկարներ և այլ տեղեկություններ։ Իրանի … Read more

ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի նկատմամբ նավթային շրջափակումը․ AP

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր հարվածի հետաձգումից հետո ներկայացված նոր առաջարկը դուրս է գալիս միայն միջուկային բանակցությունների շրջանակից և նախատեսում է լարվածության նվազեցմանն ուղղված փոխադարձ քայլերի փաթեթ։ Այս մասին, տարածաշրջանային պաշտոնյայի աղբյուրին հղում անելով, հայտնում է Associated Press-ը։ Գործակալության տվյալներով՝ առաջարկը ներառում է Հորմուզի նեղուցով ազատ նավարկության վերականգնում և տարածաշրջանում հարձակումների դադարեցում, այդ թվում՝ Իրանի … Read more