Իրանում մահապատժի են ենթարկել երկու տղամարդու, որոնց մեղադրել էին Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադի» հետ համագործակցելու մեջ։
Դատական համակարգին առնչվող Mizan News լրատվամիջոցը հայտնում է, որ դատապարտյալները, իբր, 2025 թվականի հունիսին և 2026 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին տեղի ունեցած ռազմական բախումների ընթացքում «Մոսադի» աշխատակիցներին փոխանցել են Իրանի ռազմական և անվտանգության օբյեկտների կոորդինատներ, լուսանկարներ և այլ տեղեկություններ։
Իրանի Գերագույն դատարանը հաստատել է մահապատժի դատավճիռները, որոնք ի կատար են ածվել լուսաբացից առաջ։
Iran International-ի տվյալներով՝ մահապատժի ենթարկվածների անուններն են Օմիդ Բեհզադը և Փուրիա Սաֆվաթը։