Կորոնավիրուսը շարունակում է մուտացիայի ենթարկվել․ «Օմիկրոնի» նոր ենթատեսակը, որն ստացել է Eris (EG.5.1) անվանումը, արդեն ակտիվորեն տարածվում է աշխարհում։ Մասնագետների խոսքով՝ այս շտամն ունի վարակելիության բարձր աստիճան, սակայն դրա ախտանիշները որոշակիորեն տարբերվում են համավարակի սկզբում տարածված դասական Covid-19-ից։
Covid «Eris»-ի 5 գլխավոր ախտանիշները․
Հարբուխ (քթահոսություն)
Գլխացավ
Արտահայտված հոգնածություն և թուլություն
Փռշտոց
Կոկորդի ցավ
Ի՞նչն է փոխվել ավանդական ախտանիշներում
Բժիշկները նշում են, որ նախկինում լայն տարածում ունեցող այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են հոտառության կորուստը, շնչարգելությունը և բարձր ջերմությունը, այժմ հանդիպում են զգալիորեն ավելի հազվադեպ։ Հիվանդների մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև ֆորմայով։
Ի՞նչ անել ախտանիշների ի հայտ գալու դեպքում
Մասնագետները խորհուրդ են տալիս․ եթե նկատում եք վերոնշյալ ախտանիշները կամ ունեք բարձր ջերմություն, ցանկալի է․
Մնալ տանը և հնարավորինս սահմանափակել շփումը մյուսների հետ,
Ախտանիշների մեղմացումից կամ ջերմության իջեցումից հետո միայն վերադառնալ սովորական ռեժիմին։
Կարևոր է․ Տեղեկատվությունը տրամադրված է ճանաչողական նպատակներով։ Առողջական վիճակի վատթարացման կամ կասկածելի ախտանիշների դեպքում դիմեք տեղամասային թերապևտին կամ բժշկի։