Իսրայելը Սպիտակ տանը զգուշացրել է ՀԱՄԱՍ-ի զինաթափման համաձայնագրի ռիսկերի մասին․ PBS

Իսրայելը ԱՄՆ վարչակազմին փոխանցել է «անվտանգության ոլորտում լուրջ մտահոգություններ»՝ կապված ՀԱՄԱՍ-ի զինաթափման առաջարկվող համաձայնագրի հետ։ Այս մասին հայտնում է PBS-ը։

Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դավիդ Շպիլմանի խոսքով՝ երկրի իշխանությունները կարծում են, որ ՀԱՄԱՍ-ը ձգտում է ոչ թե իրական ապառազմականացման, այլ իր ռազմական ներուժի վերականգնման։

Շպիլմանը նշել է, որ Իսրայելը, որը ներկայում վերահսկում է Գազայի հատվածի ավելի քան 60 տոկոսը, չի դուրս բերի իր զորքերը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը փաստացի չի հանձնել իր զինանոցը։

«Եթե մենք վերատեղակայենք մեր ուժերը մինչև ՀԱՄԱՍ-ի փաստացի զինաթափումը, խմբավորումը շատ արագ կվերականգնի իր ներկայությունը Գազայում, կրկին կստեղծի ահաբեկչական ենթակառուցվածքներ և կփորձի կրկնել հոկտեմբերի 7-ի սցենարով իրականացված հարձակումը», — հայտարարել է Շպիլմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment