Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․ «Գործող ռեժիմի ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, հայտարարում են, թե ժողովուրդն իրենց քվե է տվել։ Նույնիսկ արտասահմանցի դիտորդներն են արձանագրել բազմաթիվ խախտումներ ու վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր։ Էլ չեմ խոսում ընդդիմադիրներին մեկուսացնելու, ձերբակալելու ու կալանավորելու բազում արձանագրված փաստերի մասին։ ՀՀԿ-ն հստակ իր կարծիքն ասել է ռեժիմի հակաժողովրդավարական քայլերի մասին … Read more

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական կողմը՝ հղում անելով Ֆիդանի սոցիալական ցանցերում արված հայտարարությանը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են բանակցային գործընթացի (նկատի է առնվել ԱՄՆ-Իրան բանակցությունները – խմբ.) շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները: «Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել մեր … Read more

Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետ համագործակցության մեջ մեղադրվող երկու անձի

Իրանում մահապատժի են ենթարկել երկու տղամարդու, որոնց մեղադրել էին Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադի» հետ համագործակցելու մեջ։ Դատական համակարգին առնչվող Mizan News լրատվամիջոցը հայտնում է, որ դատապարտյալները, իբր, 2025 թվականի հունիսին և 2026 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին տեղի ունեցած ռազմական բախումների ընթացքում «Մոսադի» աշխատակիցներին փոխանցել են Իրանի ռազմական և անվտանգության օբյեկտների կոորդինատներ, լուսանկարներ և այլ տեղեկություններ։ Իրանի … Read more

ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի նկատմամբ նավթային շրջափակումը․ AP

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր հարվածի հետաձգումից հետո ներկայացված նոր առաջարկը դուրս է գալիս միայն միջուկային բանակցությունների շրջանակից և նախատեսում է լարվածության նվազեցմանն ուղղված փոխադարձ քայլերի փաթեթ։ Այս մասին, տարածաշրջանային պաշտոնյայի աղբյուրին հղում անելով, հայտնում է Associated Press-ը։ Գործակալության տվյալներով՝ առաջարկը ներառում է Հորմուզի նեղուցով ազատ նավարկության վերականգնում և տարածաշրջանում հարձակումների դադարեցում, այդ թվում՝ Իրանի … Read more

ԱՄՆ-ն և Իրանը այսօր բանակցություններ կանցկացնեն․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները նախատեսված են այսօր՝ օրվա երկրորդ կեսին։ «Դրանք կսկսվեն օրվա երկրորդ կեսին։ Կտեսնենք՝ արդյոք արդյունք կտան։ Ես ուրախ կլինեմ նման ելքի համար։ Դա կփրկի բազմաթիվ կյանքեր և կխնայի մեծ քանակությամբ ուժ ու ռեսուրսներ», – ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփի խոսքով՝ Սաուդյան Արաբիան, Արաբական … Read more

ՔԴՄ ղեկավարությունում չեն բացառում Մերցի հրաժարականը սեպտեմբերյան ընտրություններից հետո․ Der Spiegel

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) ղեկավարությունում չեն բացառում կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հնարավոր հրաժարականը սեպտեմբերին նախատեսված՝ երկրի երեք դաշնային հողերում կայանալիք տարածաշրջանային խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը։ Միաժամանակ INSA ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Գերմանիայի քաղաքացիների գրեթե 60 տոկոսը կարծում է, թե Մերցի գլխավորած կառավարությունը կփլուզվի մինչև 2029 թվականին նախատեսված … Read more

Իշխանությունից ակնարկեցին՝ եթե իրենց առաջարկը չանցնի, ապա գործելու են ագրեսիվ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Եթե ամփոփենք նոր գումարված խորհրդարանի առաջին նիստն ու այնտեղ ՔՊ-ականների հիմնական նարատիվները, ապա իշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը, պատերազմը, հազարավոր զոհերը, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների օկուպացիան, Հայոց ցեղասպանության հարցը և մաքուր էջից սկսենք կառուցողական քննարկումը, թե ինչպես ենք համատեղ առաջ շարժվելու: Իշխանությունից նաև ակնարկեցին, … Read more

Թեհրանը պնդում է, որ Լոնդոնը, Սոֆիան և Կիևը հրաժարվել են մասնակցել Իրանի դեմ պատերազմին

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան, Բուլղարիան և Ուկրաինան Թեհրանին հավաստիացրել են, որ չեն միանա Միացյալ Նահանգների հնարավոր նոր ռազմական գործողությանը Իրանի դեմ։ Նրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Թեհրանն այդ երկրների ներկայացուցիչներից բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել։ «Վերջին 24 ժամվա ընթացքում բազմաթիվ զանգեր են եղել Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից … Read more

Իտալիան ժամանակավոր սահմանային ստուգումներ է սահմանել Իսպանիայից ժամանողների համար․ Euronews

Իտալիան ժամանակավոր սահմանային ստուգումներ է սահմանել Իսպանիայից ժամանողների համար՝ վերջին շրջանում Իսպանիայի Սեուտա անկլավում միգրանտների հոսքի աճի ֆոնին։ Այդ մասին հայտնում է Euronews-ը։ Հրապարակման համաձայն՝ միջոցները հիմնականում վերաբերում են Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին, որոնք Իտալիա են ժամանում օդային և ծովային ճանապարհով։ Նշվում է, որ սահմանային ստուգումները կգործեն մեկ ամիս։ Իտալիայի իշխանությունների հայտարարությամբ՝ այս քայլը … Read more

Սև ծովում խոցվել է ռազմական բեռ տեղափոխող բեռնանավ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զինված ուժերը Սև ծովի ջրատարածքում խոցել են ռազմական նշանակության բեռ տեղափոխող բեռնանավ։ Գերատեսչության պնդմամբ՝ Նիկոլաևի նավահանգստում նաև հարվածներ են հասցվել երկու բեռնանավերի, որոնք բեռներ էին տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի համար, ինչպես նաև ծովային քարշակին, որը վերազինվել էր անանձնակազմ կատերների կիրառման համար։ Հետևեք մեզ նաև Telegram-ում