ՔԴՄ ղեկավարությունում չեն բացառում Մերցի հրաժարականը սեպտեմբերյան ընտրություններից հետո․ Der Spiegel

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) ղեկավարությունում չեն բացառում կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հնարավոր հրաժարականը սեպտեմբերին նախատեսված՝ երկրի երեք դաշնային հողերում կայանալիք տարածաշրջանային խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը։

Միաժամանակ INSA ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Գերմանիայի քաղաքացիների գրեթե 60 տոկոսը կարծում է, թե Մերցի գլխավորած կառավարությունը կփլուզվի մինչև 2029 թվականին նախատեսված հերթական դաշնային ընտրությունները։

Ըստ Der Spiegel-ի՝ նման տրամադրությունները վկայում են կոալիցիայի կայունության վերաբերյալ աճող կասկածների և Գերմանիայի քաղաքական ապագայի շուրջ անորոշության մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment