Թեհրանը պնդում է, որ Լոնդոնը, Սոֆիան և Կիևը հրաժարվել են մասնակցել Իրանի դեմ պատերազմին

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան, Բուլղարիան և Ուկրաինան Թեհրանին հավաստիացրել են, որ չեն միանա Միացյալ Նահանգների հնարավոր նոր ռազմական գործողությանը Իրանի դեմ։

Նրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Թեհրանն այդ երկրների ներկայացուցիչներից բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել։

«Վերջին 24 ժամվա ընթացքում բազմաթիվ զանգեր են եղել Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից և Ուկրաինայից, որոնց ընթացքում մեզ փոխանցվել է, որ նրանք չեն մասնակցի Իրանի դեմ պատերազմին», – պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իսմայիլ Բաղային։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment