Չինաստանում մշակել են Երկիրը աստերոիդներից միջուկային եղանակով պաշտպանելու նոր մեթոդ

Չինացի գիտնականները հայտարարել են, որ մշակել են պոտենցիալ վտանգավոր աստերոիդների ոչնչացման ավելի արդյունավետ մեթոդ՝ միջուկային լիցքի կիրառմամբ։ Այս մասին գրում է South China Morning Post (SCMP)-ը։

Space: Science & Technology ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ առաջարկվում է նախ մետաղական պենետրատորի միջոցով խորը անցք բացել աստերոիդում, ապա երկրորդ սարքով այդ անցքի մեջ տեղադրել միջուկային լիցք և իրականացնել ստորգետնյա պայթյուն։

Գիտնականների հաշվարկներով՝ 3 մեգատոն հզորությամբ միջուկային լիցքը, որը համարժեք է Հիրոսիմայի վրա նետված շուրջ 200 ատոմային ռումբի հզորությանը, կարող է ամբողջությամբ ոչնչացնել մոտ 100 մետր տրամագծով աստերոիդ։

Մոդելավորման արդյունքները նաև ցույց են տվել, որ միջուկային լիցքը մակերևույթից մոտ 30 մետր խորության վրա տեղադրելու դեպքում աստերոիդի հետագիծը փոխելու արդյունավետությունն ավելի քան երեք անգամ բարձր է, քան մակերևութային պայթյունի դեպքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment