Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարում․ Էսմայիլ Բաղային

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը ներկայում բանակցություններ չի վարում Միացյալ Նահանգների հետ։ Նրա խոսքով՝ շփումները շարունակվում են միայն Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության հարցով։

«Այս պահին մենք բանակցություններ չենք վարում Միացյալ Նահանգների հետ։ Օմանի հետ կապերը նպատակ ունեն հասնել Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման վերաբերյալ համաձայնության», — հայտարարել է Բաղային։

Նրա խոսքով՝ կողմերի նպատակը ժամանակավոր երթուղու սահմանումն է, որը կապահովի նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ քանի դեռ շարունակվում են ծովային շրջափակումը և ԱՄՆ-ի գործողությունները, իրավիճակը Հորմուզի նեղուցում էական փոփոխություններ չի կրի։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը երկուշաբթի կվերսկսեն բանակցությունները։ Նա նաև պնդել էր, որ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը և Իրանը իրեն խնդրել են չսկսել Իրանի դեմ «ամենահզոր հարվածների» նոր փուլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment