Զախարովա․ Եթե ՀՀ-ն վիզաներ սահմանի ՌԴ քաղաքացիների համար, դա իր իսկ դեմ ուղղված քայլ կլինի

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի կողմից ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը կգործի ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ։ «Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզաներ սահմանի, ապա դրանք կսահմանի ոչ թե մեր, այլ սեփական քաղաքացիների դեմ»,- լրագրողներին ասել է Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել … Read more

5 մարդու կյանք խլած վթարի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել (PAN.am)

Քուչակ-Ապարան ճանապարհին 5 մարդու կյանք խլած վթարի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Auroranews.am-ը: Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 5 մարդու մահ): Սեպտեմբերի 2-ին, ժամը 17:17-ին, Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում բախվել … Read more

Մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը (PAN.am)

Սեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ: Լոռու մարզի Թումանյան համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվելիք ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին և ավարտվելու է սեպտեմբերի 25-ին, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Լոռու մարզի Լերմոնտովո, Կոտայքի մարզի Արզնի և Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքներում մեծամասնական ընտրակարգով անցկացվելիք ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է սեպտեմբերի 7-ին և … Read more

Օվերչուկ․ ՀԿԵ-ի կոնցեսիայի փոխանցման հարցով պաշտոնական դիմում չի եղել (PAN.am)

Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի փոխանցման հարցը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Հարցը, որպես այդպիսին, խորությամբ չի քննարկվել։ Որևէ պաշտոնական հարցում չի եղել»,– լրագրողներին ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան: Օվերչուկը հավելել է՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» տոքսիկ են Հայաստանի համար, բայց դա իրականության հետ … Read more

ՄաքԷնթի․ ՀՀ վերաբերյալ որոշումը հստակ ուղերձ է՝ տնտեսական հարկադրանքին բախվելիս ԵՄ-ն կարձագանքի

Եվրոպան կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին, հայտարարել է Եվրամիությունը նախագահող երկրի՝ Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄաքԷնթին՝ մեկնաբանելով Եվրոպական միության Խորհրդի՝ Coreper II-ի դեսպանների մակարդակով ընդունված որոշումը։ ԵՄ-ն հավանություն է տվել Հայաստանի համար ժամանակավոր առևտրային արտոնությունների նախաձեռնությանը, հայտնում է Factor.am-ը: «Այսօրվա որոշումը հստակ ուղերձ է հղում՝ տնտեսական հարկադրանքին բախվելիս ԵՄ-ն կարձագանքի: … Read more

Հայտնի է, երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը (PAN.am)

Իրան–Հայաստան և Հայաստան–Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը ներառող ամբողջական ցանցը նախատեսվում է շահագործման հանձնել 2031–2033 թվականներին։ Այդ մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածաշրջանային էներգետիկ շուկաների վարչության պետ Հովհաննես Աբրահամյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան: Խոսքը Հայաստանի համար խոշոր նշանակություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքի ձևավորման մասին է։ Աբրահամյանի փոխանցմամբ՝ կառուցվում է 400 կՎ լարման էլեկտրահաղորդման … Read more

ԵՄ-ն կազատականացնի ՀՀ-ից արտահանման մոտ 80%-ը (PAN.am)

ԵՄ Խորհուրդը՝ Coreper II-ի դեսպանների մակարդակով, հավանության է արժանացրել օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվել է երկու տարի ժամկետով ժամանակավորապես դադարեցնել հայկական ապրանքների լայն շրջանակի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը և ազատականացնել Հայաստանից դեպի ԵՄ արտահանման մոտ 80%-ը, հայտնում է Factor.am-ը: Արտոնյալ ռեժիմի կիրառումը պայմանավորված է լինելու մի շարք պահանջների կատարմամբ․ Հայաստանը պետք է պահպանի ապրանքների ծագման կանոնները, ԵՄ-ից … Read more

«Խոսրովի անտառի» տեսախցիկը փորսուղ է ֆիքսել (PAN.am)

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղադրված տեսախցիկներից մեկը ֆիքսել է գորշուկի՝ փորսուղի։ Գորշուկը կզաքիսազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն է։ Մարմնի երկարությունը կազմում է 60–90 սմ, պոչինը՝ 16–20 սմ։ «Ունենում է 3-4 (երբեմն՝ 6) ձագ»,- ասվում է գրառման մեջ:

ԿԳՄՍ և էկոնոմիկայի փոխնախարարներ են նշանակվել (PAN.am)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով ԿԳՄՍ և էկոնոմիկայի փոխնախարարներ են նշանակվել: Աննա Բաբաջանյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում։ Նա բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանում և Միացյալ Թագավորությունում՝ 2017-2018 թվականներին սովորել է Քեմբրիջի համալսարանում՝ ստանալով կրթության մագիստրոսի (MPhil) աստիճան՝ «Գլոբալիզացիա և միջազգային զարգացում» մասնագիտացմամբ, հայտնում է Արմենպրեսը: 2015-2017 թվականներին աշխատել է … Read more

Արամ Ա․ Արցախի անկախությունը միայն անցյալ չէ, այն ազգի օրակարգում առաջնահերթ տեղ պետք է գրավի

Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն Արցախի անկախության օրվա կապակցությամբ հղած ուղերձում: «Այն մեր ազգի օրակարգում առաջնահերթ տեղ պետք է գրավի՝ որքան էլ փորձենք իրապաշտության պիտակի հետևում անցյալի էջը համարել փակված»,- ասվում է ուղերձում: Արամ Ա-ն առաջնահերթ է համարել նաև «պայքարը՝ հանուն Արցախի անկախության վերականգնման, արցախահայության … Read more