Ucom-ի և Մայքրոսոֆթ կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվել է Mini CTF մրցույթով

Ucom-ի աջակցությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվել է Mini CTF (Capture The Flag) մրցույթով, որին մասնակցել է 61 շրջանավարտ՝ կազմելով 19 թիմ։ Նրանք մրցել են Jeopardy ձևաչափով CTF հարթակում և լուծել տարբեր բարդության առաջադրանքներ, որոնք ընդգրկում էին կիբեռանվտանգության հիմնարար թեմաներ։ Մրցույթի առաջադրանքները մշակված էին իրականությանը մոտ սցենարների հիման … Read more

«Աէրոֆլոտի» ինքնաթիռներից մի քանիսը կրում են հայ նշանավոր գործիչների անուններ

Ռուսական խոշորագույն «Աէրոֆլոտ» ավիաընկերության մի քանի ինքնաթիռներ ստացել են հայ ժողովրդի երեք ականավոր ներկայացուցիչների՝ Հովհաննես Այվազովսկու, Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի անունները։ Այդ մասին ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջում: «Գիտեի՞ք արդյոք, որ ռուսական խոշորագույն «Աէրոֆլոտ» ավիաընկերության մի քանի ինքնաթիռներ կրում են հայ ժողովրդի ականավոր զավակների անունները՝ մարդկանց, ում ստեղծագործական հարուստ ժառանգությունը հայտնի է … Read more

Վարդանյան․ Ալիևի հագով Սահմանադրություն է կարվում (PAN.am)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության ընդունման նախատեսվող գործընթացը քաղաքացիներին ազատ ընտրության հնարավորություն տվող հանրաքվե չէ, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջների իրականացում։ Ըստ նրա՝ Անկախության հռչակագրին հղում պարունակող նախաբանից հրաժարվելը նշանակում է կազմաքանդել Երրորդ Հանրապետությունը։ «Ձեզ ուղղակի հանրաքվե չեն առաջարկում․ ձեզ առաջարկում են ձեր ձեռքով կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը, որի … Read more

Վիճաբանություն ԱԺ-ում՝ կաթողիկոսի անվան շուրջ (PAN.am)

Ազգային ժողովում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանություն է ծավալվել Հայ Առաքելական Եկեղեցու ու Գարեգին Բ-ի շուրջ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, անդրադառնալով ընդդիմադիրների այն պնդմանը, որ ԱԺ իշխող ուժի և ընդդիմության միջև կրոնական տարբերություն կա, հայտնել է, որ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է, իր աղջիկները կնքվել են Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ ինքն ամուսնացել … Read more

Ոստիկանության հատուկ միջոցառումների շրջանակում բաժիններ է տեղափոխվել մոտ 150 անձ

ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության տարբեր բնակավայրերում հատուկ միջոցառումներ է իրականացրել՝ հանցավոր դրսևորումները կանխելու և ապօրինի շրջանառությունից զենք-զինամթերք ու թմրամիջոցներ հայտնաբերելու նպատակով, հայտնում է ՆԳՆ-ն։ Շրջայցերի և ստուգումների արդյունքում Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող մոտ 150 անձ։ Միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ և զենք-զինամթերք։ Ոստիկանությունից տեղեկացրել են, որ այսպիսի … Read more

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաներն առաջին անգամ բնակարանային հավաստագրեր կստանան

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաներն առաջին անգամ բնակարանային հավաստագրեր կստանան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նա ստորագրել է հավաստագրերը՝ երիտասարդներին կոչ անելով ընտրել սպայի մասնագիտությունը։ «Քիչ առաջ ես ստորագրեցի, և իմ սեղանին են այն հավաստագրերը, որոնք մի քանի օրից հանձնելու եմ մեր նորընծաներին: Այսօրվա շուկայական գներով այն կազմում է 41 … Read more

Հայ աշակերտները ԱԲ միջազգային օլիմպիադայում 2 բրոնզ են նվաճել (PAN.am)

Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում Հայաստանի աշակերտներն այս տարի նվաճել են 2 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկում գրավել 5-րդ հորիզոնականը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Օլիմպիադային մասնակցել է 120 երկիր: «ՀՀ թիմն առաջ է թողել միայն Նոր Զելանդիային, Հոնկոնգին, Պուերտո Ռիկոյին և Իսպանիային։ Մեր թիմի մասնակիցները ներկայացնում են Երևանի, Գյումրու … Read more

Վարդևանյան․ Քաղբանտարկյալների վերաբերյալ կոնկրետ լուծումներ ենք ներկայացնելու

ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ «քաղբանտարկյալների խնդրի առնչությամբ ներկայացվելու են կոնկրետ լուծումներ»։ «Մինչ օրս Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ առանց որևէ իրավական հիմքի։ Կոնկրետ լուծումներ ներկայացնելու ենք և այն համոզմունքը, որ մենք պետք է ունենանք ուժեղ Հայաստան, որևէ մի պահ, որևէ մեկի մոտ թող չնվազի»,- ասել է նա: Նա … Read more

Բանակում նոր համազգեստի ամբողջական ներդրման ժամկետը դեռ հայտնի չէ (PAN.am)

ՀՀ զինված ուժերում նոր համազգեստի ամբողջական ներդրումը դեռ չի ավարտվել, իսկ ՊՆ-ի պարզաբանումից հետևում է, որ առայժմ պարզ չէ, թե բանակի համազգեստը երբ վերջնականապես կփոխվի, հայտնում է Sputnik Արմենիան: Գերատեսչության պարբերաբար հրապարակած լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ նոր համազգեստով են գլխավոր շտաբի պետն ու մի շարք այլ բարձրաստիճան սպաներ, մինչդեռ մյուսները շարունակումլ են կրել … Read more

Ալիկ Ալեքսանյանի կալանքի երկարաձգման որոշումը բողոքարկվել է (PAN.am)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը։ Ներկայացված վերաքննիչ բողոքը դեռևս չի մակագրվել, հայտնում է Panorama.am-ը: Ալեքսանյանը ձերբակալվել է հունիսի 2-ին` հավաքին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեղադրանքներով։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ … Read more