ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ «քաղբանտարկյալների խնդրի առնչությամբ ներկայացվելու են կոնկրետ լուծումներ»։
«Մինչ օրս Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ առանց որևէ իրավական հիմքի։ Կոնկրետ լուծումներ ներկայացնելու ենք և այն համոզմունքը, որ մենք պետք է ունենանք ուժեղ Հայաստան, որևէ մի պահ, որևէ մեկի մոտ թող չնվազի»,- ասել է նա:
Նա նշել է, որ ԱԺ աշխատանքներում բովանդակային տեսանկյունից կան խնդիրներ՝ հավելելով, որ իր ներկայացրած ուժի պատկերացմամբ պետք է քննարկվեն ժողովրդի ապրելակերպը փոխող ծրագրեր ու հարցեր:
Նա նշել է, որ նոր գումարման ԱԺ-ի ինստիտուցիոնալ ձևակերպումը դեռ շարունակվում է։
Օգոստոսի 10-ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն հայտարարել էր, որ ՔՊ-ն Վարդևանյանի օգտին բավարար թվով ձայներ է ապահովելու, որպեսզի նա ընտրվի Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։