Ոստիկանության հատուկ միջոցառումների շրջանակում բաժիններ է տեղափոխվել մոտ 150 անձ

ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության տարբեր բնակավայրերում հատուկ միջոցառումներ է իրականացրել՝ հանցավոր դրսևորումները կանխելու և ապօրինի շրջանառությունից զենք-զինամթերք ու թմրամիջոցներ հայտնաբերելու նպատակով, հայտնում է ՆԳՆ-ն։

Շրջայցերի և ստուգումների արդյունքում Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող մոտ 150 անձ։

Միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ և զենք-զինամթերք։

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ այսպիսի միջոցառումներն իրականացվելու են պարբերաբար։

Leave a comment