Ոչ սթափ վարելու դեպքերով 2026-ին կազմվել է 11,090 արձանագրություն (PAN.am)

2026 թվականի առաջին կիսամյակում ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքերով պարեկները կազմել են 11,090 արձանագրություն, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։ Այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված տվյալը գերազանցել է 1416-ով։ Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար 29,000 ՀՀ դրամ և 4 բալ տուգանվելու դեպքում, 1 տարվա ընթացքում կրկին նույն արարքը կատարելիս, վարորդը զրկվում … Read more

Առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում (PAN.am)

Հանրապետության տարածքում օգոստոսի 8-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին, 10-12-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 9-11-ն առանձին հատվածներում անձրևները լինելու են հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին լինելու է հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ընթացքում սպասվում է դրա ուժգնացում … Read more

Փաշինյանն Ալիևին է զանգահարել՝ խոսել են խաղաղությունից, քննարկել TRIPP-ը (PAN.am)

2026 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է վարչապետի աշխատակազմը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առիթով, որի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվեց խաղաղություն, ինչպես նաև նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև … Read more

Առաջին կիսամյակում ՀՀ է ժամանել ավելի քան 1 մլն զբոսաշրջիկ՝ աճը 14.8% (PAN.am)

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 14.8 տոկոսով՝ հասնելով 1 միլիոն 41 հազար 598-ի։ 2025 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է 907 հազար 135։ Այսպիսով, մեկ տարվա ընթացքում զբոսաշրջիկների թիվն ավելացել է 134 հազար 463-ով, հայտնում է Արմենպրեսը: Զբոսաշրջիկների գիշերակացերի ընդհանուր … Read more

Հովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում են սպանություն պատվիրելու մեջ․ Նա ձերբակալվել է

Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին`Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը: Նա մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ, հայտնում է Քննչական կոմիտեն: Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Նրան կասկածում են 2023 թվականին Մյասնիկյան պողոտայում Ս․Վ․-ի ( Սողոմոն Վլասյանի) սպանությունը պատվիրելու մեջ: Ըստ ՔԿ-ի, որ ծրագրված, համակողմանի ապացուցողական և … Read more

ՀԷՑ-ի հաշվիչների գնման մրցույթով ավելի քան 500 մլն դրամ է տնտեսվել (PAN.am)

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում արձանագրվել է ավելի քան 500 միլիոն դրամի խնայողություն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Մրցույթի հաղթող է դարձել «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված նույն ընկերությունը, որը նախորդ տարիներին ևս հաշվիչներ է մատակարարել ՀԷՑ-ին։ «Ընկերությունը, որը վերջին տարիներին «մենաշնորհային» … Read more

Պարեկային ծառայության նախկին պետը՝ Փրկարար ծառայության փոխտնօրեն (PAN.am)

Պարեկային ծառայության նախկին պետ Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։ Օգոստոսի յոթին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն և ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակված Արթուր Խուդինյանին։ Արամ Ղազարյանը նշել է, որ համատեղ ծառայության ընթացքում Արթուր Խուդինյանը ցուցաբերել է մասնագիտական բարձր որակներ, … Read more

Խաչատրյան․ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը շարունակվելու և ընդլայնվելու է (PAN.am)

Շինարարի օրվա և Հայաստանի շինարարների միության 30-ամյակի կապակցությամբ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհավորել է մասնագետներին։ Իր ելույթում նա ասել է, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը շարունակվելու և ընդլայնվելու է: Նոր հնգամյա ծրագրում նախատեսվում է ներառել ևս 300 դպրոցի, 100 մանկապարտեզի, 100 մշակույթի և սպորտի դպրոցի, 100 մարզահրապարակի և 50 … Read more

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պահանջել է դադարեցնել կաթողիկոսի նկատմամբ դատական հետապնդումը

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը և Ամերիկայի Հայ եկեղեցու Արևելյան թեմը դատապարտել են Ամենայն Հայոց կաթողիկոսի ու հոգևորականների նկատմամբ դատավարությունը։ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է «Հայաստանյան Առաքելական սուրբ եկեղեցու, նրա բարձրագույն իշխանության և բարձրաստիճան հոգևորականների դեմ շարունակվող դատական հետապնդումները» և պահանջել դադարեցնել Ամենայն Հայոց կաթողիկոսի և ԳՀԽ անդամների նկատմամբ իրականացվող դատական հետապնդումը։ Օգոստոսի 7-ի դատական նիստը, որին … Read more

Սայաթ-Նովայի պողոտայում կսահմանվեն երթևեկության և կայանման նոր կանոններ (PAN.am)

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում նախատեսվում է փոփոխել երթևեկության կազմակերպումը՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունը բարելավելու նպատակով։ Մասնավորապես, Սայաթ-Նովա վեց հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկ արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Միաժամանակ, Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկելի հատվածի առաջին գոտիով Տերյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկ շարժվող տրանսպորտային … Read more