Առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում (PAN.am)

Հանրապետության տարածքում օգոստոսի 8-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին, 10-12-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 9-11-ն առանձին հատվածներում անձրևները լինելու են հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին լինելու է հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ընթացքում սպասվում է դրա ուժգնացում մինչև 20-25 մ/վ։

Օգոստոսի 8-12-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին կանխատեսվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին նվազելու է 3-5 աստիճանով։

Երևանում օգոստոսի 8-ին և 12-ին կանխատեսվել է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-11-ի գիշերը և երեկոյան սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ, որի ընթացքում քամու արագությունը հասնելու է 18-23 մ/վ-ի։

Մայրաքաղաքում օգոստոսի 8-12-ի երեկոյան ժամերին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օգոստոսի 8-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +35 աստիճան:

Leave a comment