Ոչ սթափ վարելու դեպքերով 2026-ին կազմվել է 11,090 արձանագրություն (PAN.am)

2026 թվականի առաջին կիսամյակում ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքերով պարեկները կազմել են 11,090 արձանագրություն, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։

Այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված տվյալը գերազանցել է 1416-ով։

Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար 29,000 ՀՀ դրամ և 4 բալ տուգանվելու դեպքում, 1 տարվա ընթացքում կրկին նույն արարքը կատարելիս, վարորդը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով։

Leave a comment