Զոնաբենդ․ ԱԳՆ-ից դեռևս ինձ հետ որևէ մեկը կապ չի հաստատել (PAN.am)

Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել է, որ դրական է գնահատում այն տեղեկությունները, որ իր հետ հանդիպման կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություն է նշանակվել ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, սակայն, որ ԱԳՆ-ից դեռևս իր հետ որևէ մեկը կապ չի հաստատել: «Հայաստանի Հանրապետության վարչապետը oգոստոսի 8-ի իր ուղերձում հայտարարեց, որ … Read more

Մոտ 11 մլն եվրոյի հափշտակության գործով հետախուզվողը հայտնաբերվել է 11 տարի անց (PAN.am)

Մոտ 11 մլն եվրո հափշտակած և փողերի լվացում կատարած հանցավոր խմբի անդամներից մեկը 11 տարի անց հայտնաբերվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Քննչական կոմիտեն: Հետախուզման մեջ գտնված Վ․Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ-ում, իսկ 2026 թվականի հունիսի 18-ին արտահանձնվել է Հայաստանին։ 2013 թվականի սեպտեմբերի 28-ին հարուցված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական … Read more

ԱՄՆ դեսպանատուն․ $4 մլրդ-ի ներդրումը ԱԲ կենտրոնում նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք ՀՀ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, անդրադառնալով Firebird ընկերության ԱԲ գործարանի բացմանը Հրազդանում, նշել է, որ «4 միլիարդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք ՀՀ»: ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վարչապետ Փաշինյանի և Firebird ընկերության ղեկավարության հետ միասին Հրազդանում ներկա է գտնվել Հայաստանի առաջատար հիպերմասշտաբային ԱԲ կենտրոնի բացմանը։ «4 միլիարդ ԱՄՆ դոլարի այս ներդրումը … Read more

Արամ Վարդևանյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ (PAN.am)

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ «105–ից 53–ը մասնակցել են քվեարկությանը, եղել է 53 կողմ ձայն»,–քվեարկության արդյունքները ներկայացրել է հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը, հայտնում է Sputnik Արմենիան: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն հայտարարել էր, որ ՔՊ-ն Վարդևանյանի օգտին բավարար թվով ձայներ է ապահովելու, որպեսզի նա ընտրվի … Read more

Ազիզյան․ Բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35-ից բարձր ջերմաստիճաններին (PAN.am)

Առաջիկա օրերին +35°C-ից բարձր ջերմաստիճաններ չեն գրանցվի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կարծում եմ՝ օգոստոսի 10-ից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին»,-գրել է նա: Հայաստանի տարածքում օգոստոսի 10-12-ը, ինչպես նաև 14-ի գիշերն ու կեսօրից հետո շրջանների մեծ մասում կանխատեսվում են կարճատև անձրև և … Read more

ՀՀ և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են տվյալների կենտրոնների ոլորտում գործակցության հեռանկարներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Firebird AI-ի և համաշխարհային տեխնոլոգիական NVIDIA ընկերության համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ թվայնացման, արհեստական բանականության, տվյալների կենտրոնների, ինչպես նաև … Read more

Ֆիդան․ Թուրքիան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատման ջանքերին

Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում ընթացող գործընթացներն ուղղակիորեն ազդում են Թուրքիայի անվտանգության ճարտարապետության վրա, հայտնում է APA-ն: Հաքան Ֆիդանը նաև ընդգծել է, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև եռակողմ պաշտպանական համաձայնագիրն ուղղված չէ … Read more

Անդրանիկ Փիլոյանը դիմել է Սահմանադրական դատարան (PAN.am)

ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը։ Ներկայացված դիմումով Փիլոյանը խնդրել է Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով այդ դրույթը Վճռաբեկ դատարանին ուղղակիորեն հնարավորություն է տալիս վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ որոշման … Read more

Սուրբ Հովհաննեսի ուխտավորները շարունակում են վնասվածքներ ստանալ․ Նախագիծը կա, աստիճանը՝ ոչ

Լոռու մարզի Սուրբ Հովհաննես մատուռ տանող աստիճանների կառուցման նախագիծը պատրաստ է։ Այդ մասին տեղեկացրել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, հայտնում է Sputnik Արմենիան: «Լոռու մարզպետարանի տրամադրած տվյալների համաձայն՝ Սուրբ Հովհաննես մատուռ տանող աստիճանների կառուցման նախագիծն արդեն պատրաստ է։ Դրան համապատասխան ընթացք կտրվի»,- հայտնել են նախարարությունից։ Դեռևս 2024 թվականի դեկտեմբերին գրել էինք, որ իշխանությունները քննարկել … Read more

Հայ Առաքելական եկեղեցին հայց է ներկայացրել ՊԵԿ-ի դեմ (PAN.am)

Հայ Առաքելական եկեղեցին դիմել է դատարան՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի։ Եկեղեցին պահանջել է անվավեր ճանաչել հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության 14.04.2026թ. մաքսային ստուգման թիվ 0011-Ա ակտը, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 11.06.2026թ. թիվ 41/22 որոշումը՝ 14.04.2026թ. մաքսային ստուգման թիվ 0011-Ա ակտին վերաբերող մասով, հայտնում է «Փաստինֆոն»։ Ներկայացված հայցը … Read more