Հայ Առաքելական եկեղեցին դիմել է դատարան՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի։
Եկեղեցին պահանջել է անվավեր ճանաչել հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության 14.04.2026թ. մաքսային ստուգման թիվ 0011-Ա ակտը, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 11.06.2026թ. թիվ 41/22 որոշումը՝ 14.04.2026թ. մաքսային ստուգման թիվ 0011-Ա ակտին վերաբերող մասով, հայտնում է «Փաստինֆոն»։
Ներկայացված հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ելենա Առաքելյանին։
Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ և որոշել է գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով։