Սանկցիաներ կկիրառվեն ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությամբ օտար ալիքների նկատմամբ. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ փոփոխությունը վերաբերում … Read more

Աշխարհի ամենաազդեցիկ երաժիշտներից մեկը՝ Լանգ Լանգը, առաջին անգամ կայցելի Հայաստան

Համերգի կազմակերպման նպատակով Կառավարությունը 106 մլն ՀՀ դրամ գումար է հատկացրել ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Աշխարհի ամենաազդեցիկ երաժիշտներից մեկը՝ Լանգ Լանգը, առաջին անգամ կայցելի Հայաստան։ Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդագրության, գերատեսչության ֆինանսավորմամբ և աջակցությամբ ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին … Read more

Կինը ոստիկանությանը հայտնել է, որ հարևանուհին թունավորել է իրեն պատկանող 2 սագերին և 1 բադին

Կինը  ոստիկանությանը հայտնել է,  որ հարևանուհին թունավորել է իրեն պատկանող  2 սագերին և 1 բադին՝ պատճառելով մոտ 23 հազ. դրամի վնաս ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Ի. Թ․-ն և … Read more

Հայաստանը մասնակցում է Հնդկաստանում անցկացվող միջազգային արհեստների փառատոն-տոնավաճառին (ՖՈՏՈ)

Հայաստանը մասնակցում է Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվող Սուրաջկունդի 39-րդ միջազգային արհեստների փառատոն-տոնավաճառին. ՖՈՏՈ ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը մասնակցում է Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվող Սուրաջկունդի 39-րդ միջազգային արհեստների փառատոն-տոնավաճառին։ «Միջոցառումը, որը կտևի մինչև փետրվարի 15-ը, միավորում է աշխարհի տարբեր երկրներից մշակութային ժառանգության և արհեստագործ վարպետներին», – նշվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության … Read more

Ձնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ՎԻԴԵՈ)

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են. ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 13-ին՝ ժամը 8:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտը։ Նշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ … Read more

Սևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում առգրավվել է 12 հազար սիգ (ՎԻԴԵՈ)

Սևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում առգրավվել է 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով․ ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Սիգի ձվադրման սեզոնի հետ կապված՝ Սևանա լճում ամեն տարի արգելվում է սիգի որսը։ Նպատակը պարզ է՝ արդյունագործական մեծ պահանջարկ ունեցող ձկնատեսակի վերարտադրության ապահովումը, հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։ Սիգի որսի արգելքը անցած տարվա նոյեմբերի … Read more

3 համադասարանցիները ծեծի են ենթարկել 13-ամյա պատանու. նա տեղափոխվել է հիվանդանոց

Դասարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված պատանուն ծեծի են ենթարկել երեք համադասարանցիները ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․Փետրվարի 11-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ջրաշեն գյուղից մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխել 13-ամյա պատանու։ Հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Մայրը հայտնել է, որ որդուն … Read more

Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան․ նախագիծ

Կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․Կառավարությունը հավանություն է տվել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։ Նախագծով առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան, որով բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատություն ընդգրկվելու համար մեծ թվով հերթագրվածներ կան, հնարավորությունը կընդլայնվի 4 … Read more

Կսահմանվի չհայտարարագրվող եկամուտների ցանկը

Մենք այն երկու շաբաթվա ընթացքում կներկայացնենք կառավարության հաստատմանը, ասել է Ֆինանսների նախարարը ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Մենք պատրաստվում ենք բերել ևս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման, կամ որոնք հայտարարագրման ենթակա են միայն միանվագ գործարքի գծով սահմանված որոշակի շեմը գերազանցելու դեպքում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնել … Read more

6,5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկի բազմաթիվ հասցեներում

Այսօր Կաթնաղբյուր պոմպակայանի հոսանքազրկման պատճառով 6,5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Կաթնաղբյուր պոմպակայանի հոսանքազրկման պատճառով 6,5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։ Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, Կաթնաղբյուր պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, ս.թ փետրվարի 12-ին ժամը 17:30-ից մինչև փետրվարի 13-ի ժամը 00:00-ն կդադարեցվի Երևանի … Read more