6,5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկի բազմաթիվ հասցեներում

Այսօր Կաթնաղբյուր պոմպակայանի հոսանքազրկման պատճառով 6,5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում


ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Կաթնաղբյուր պոմպակայանի հոսանքազրկման պատճառով 6,5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։


Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, Կաթնաղբյուր պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, ս.թ փետրվարի 12-ին ժամը 17:30-ից մինչև փետրվարի 13-ի ժամը 00:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչակակն շրջանի Ն.Տիգրանյանի, Ն.Զարյանի ,Արաբկիր 41 փ., Հ.Մուրադյան /արաբկիր 43 փ., Հ.Մալյան /արաբկիր 45 փ., Ա.Հեքիմյան /արաբկիր 49 փ., Մ.Յակոբսենի /արաբկիր 51 փ. ,Է.Բյուզանդ /արաբկիր 53 փ., Ազատության 5-7/2, 9-9/5, 11-11/2 կենտ Շենքերի, Կոմիտասի   57-57/2, 59-60, 61-63/1, 65-65/2 Շենքերի, Գրիբոյեդովի   15, 26 Շենքերի ջրամատակարարումը:


«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Leave a comment