Հանել ենք չգրանցված դեղերի ցանկն ու պատասխանատվության ենթարկել վաճառողին․ տեսչական մարմնի ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրեց, որ վերահսկողություն են իրականացրել և վարչական տույժի ենթարկել տնտեսվարողների, որոնք վաճառել են Pharm.am-ում չգրանցված դեղեր։

«2022 թվականին, եթե չեմ սխալվում, ֆեյսբուքյան էջում է ուսումնասիրություն արվել, թե ինչ դեղեր են, ով է վաճառում և վերահսկողություն իրականացրել: Կարևորը խախտման փաստն է։ Խախտումը պիտի հաստատվի տեսչական մարմնում։ Տնտեսավարողի բացահայտելու հնարավորության դեպքում տեսչական մարմինն այդ հարթակում նույնպես վերահսկողություն կիրականացնի»,- նշեց պաշտոնյան։

Սարգսյանը նաև թվային տվյալներ ներկայացրեց․ բացահայտվել է ապօրինի բժշկության 20 դեպք, խախտումով գովազդի իրականացման 46 դեպք և 19 չլիցենզավորված գործունեություն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment