Ներողությունը կա, վիրավորանքը՝ ոչ․ ինչպես է Հանրայինը խմբագրել Փաշինյանի և բռնի տեղահանված կնոջ միջադեպը

Կիրակի օրը՝ մարտի 22-ին, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկուսակցական քարոզարշավ է իրականացրել Երևանում, որն ուղիղ եթերում հեռարձակվում էր Փաշինյանի ֆեյսբուքյան էջով։  Այդ ընթացքում Երևանի մետրոյում վարչապետի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կնոջ մասնակցությամբ միջադեպ է գրանցվել․ Փաշինյանն իր գաղափարներին անհամաձայնություն հայտնած կնոջ հետ վեճի ընթացքում վերջինիս երեխայի ներկայությամբ բղավելով ասել … Read more

Իրանի պատերազմն ու TRIPP-ի շուրջ մանիպուլյացիաները․ փաստերն ընդդեմ քարոզչության

Փետրվարի 28-ից Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի սկսած ռազմական գործողությունները հայաստանյան տեղեկատվական տիրույթում մանիպուլյատիվ ու քարոզչական թեզերի գեներացման և շրջանառության առիթ են դարձել։  «Փաստերի ստուգման հարթակը», մասնավորապես, ուսումնասիրել ու ամփոփել է  Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների՝ Հայաստանի վրա ազդեցության վերաբերյալ թեզերը, ինչպես նաև ստուգել է դրանք սպասարկող որոշ տարածված պնդումների ճշմարտացիությունը։  Թեզ #1. TRIPP-ը` ռազմահետախուզական օբյեկտ … Read more

Սպանությունների դեպքերի իրական պատկերը Հայաստանում

Հայաստանում սպանությունների մակարդակը չի աճել այն չափով, ինչպես հաճախ ներկայացվում է մեդիայում: Թեզերը հիմնականում ձևավորվում են վախ ու լարվածություն ստեղծելու համար: Մանրամասները՝  Հուզական աղմուկն ընդդեմ թվերի․ սպանությունների դեպքերի իրական պատկերը Հայաստանում   The post Սպանությունների դեպքերի իրական պատկերը Հայաստանում appeared first on FIP.AM.

Հուզական աղմուկն ընդդեմ թվերի․ սպանությունների դեպքերի իրական պատկերը Հայաստանում

Վերջին շրջանում հանրային քննարկումների կենտրոնում են հայտնվել Հայաստանում հանցավորության, մասնավորապես՝ սպանությունների թվի մասին խոսակցությունները։  Յուրաքանչյուր արձանագրվող դեպքից հետո սոցիալական ցանցերում հնչում են մտահոգություններ, թե Հայաստանում սպանությունները շատացել են, «կրիմինալը աճել է», և հարցեր «Հայաստանում ապրելը վտանգավո՞ր է» (1, 2, 3)։  «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե իրականում ինչ են ասում թվերը, և ինչպես է փոխվել … Read more

«ՇՏԱՊ․ Երևանը դատարկվելու է»․ Ալիևի հին խոսքերը նորովի վերլուծող «Հայելի» ակումբի բանախոսը

Ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանը «Հայելի» ակումբում շտապ ասուլիս է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հին՝ 4 տարի առաջ արված  հայտարարությունները վերլուծելու նպատակով։  Արտապատկերումը՝ «Հայելի» ակումբի YouTube-յան ալիքից։  Նա, մասնավորապես, մեջբերել է Ալիևի 2022 թվականի հունվարի 12-ի ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի հատված, որում Ալիևն ասում է, որ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը չճանաչելու բազմաթիվ պատճառներ ունի։  … Read more

Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները

Երևանի քաղաքապետարանը FIP.am-ին հայտնել է, որ Հրաչյա Քոչարի փողոցում ավտոկայանատեղիների կապույտ գծանշումները կատարվել են հոկտեմբերի 15-20-ին։ Սակայն հոկտեմբերի 8-ին հրապարակված տեսանյութը ցույց է տալիս, որ նույն փողոցում այդ գծանշումներն արդեն առկա էին։ Սա նշանակում է, որ քաղաքապետարանի կողմից տրամադրված տեղեկությունը չի համընկնում փաստացի իրականության հետ։ Ինչպե՞ս սկսվեց պատմությունը Երևանում փողոցների միջին նորոգումից հետո սովորաբար շաբաթներ … Read more

Գյումրիում շուրջ 2000 անօթևան կա, բայց վերջին տարիներին բնակարաններ տրվել են․ Ալիկ Ալեքսանյանի հայտարարության հետքերով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանը փետրվարի 23-ին Գյումրի կատարած այցից հետո հայտարարել էր․ «․․․Խոսացեք, որ Գյումրիում 2000 անտուն մարդ կա, կարո՞ղ է այդ հարցը քննարկենք։ Այս իշխանությունները 8 տարվա ընթացքում մի տուն գյումրեցիներին չեն տվել, մի տուն․․․»: «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պաշտոնական վիճակագրությունը՝ պարզելու այս պնդումների ճշգրտությունը։  Քանի՞ անօթևան կա Գյումրիում Տարածքային կառավարման … Read more

IODA-ի անդամները Երևանում կրկնել են ընդդիմության խոսույթը․ ի՞նչ են ցույց տալիս փաստերը

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Երևանում էր գտնվում «International Observatory for Democracy in Armenia» (IODA) անվանումով նորաստեղծ նախաձեռնության պատվիրակությունը, որը հայտարարել էր, թե ուսումնասիրում է երկրի ժողովրդավարական պայմանները ընտրություններից առաջ։ IODA-ն ստեղծվել է վերջերս և իր առաջին փաստահավաք առաքելությունն իրականացրել է մարտի 7-12-ը։ Այս առաքելության արդյունքներով պատվիրակության անդամները օրերս ասուլիս են տվել Երևանում, որի ընթացքում հնչել … Read more

«Ազատությունը» հերքել է իր իսկ բանախոսին․ Քալֆայանի կասկածները հիբրիդային պատերազմի մասին և «20 ընտրող բերելու» պնդումը

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ  «International Observatory for Democracy in Armenia» (IODA) անվանումով նորաստեղծ նախաձեռնության հիմնադիր, ֆրանսահայ Ֆիլիպ Քալֆայանը մի շարք պնդումներ է արել «Ազատություն» ռադիոկայանի եթերում, որոնք փաստերով չեն հաստատվում, մանիպուլյատիվ են «Փաստերի ստուգման հարթակը մեկ այլ ծավալուն հոդվածով անդրադառնալու է նախաձեռնության՝ Երևանում անցկացված անդրանիկ ասուլիսում հնչած սխալ պնդումներին, ինչպես նաև նախաձեռնության փորձագիտական անաչառությանն ու … Read more

Վաղարշակ Հարությունյանի սխալ պնդումները․ ով է վերահսկելու ԹՐԻՓՓ-ը, ինչ է ասել Վենսը նախագծի ֆինանսավորման մասին

Մարտի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանը մի շարք սխալ պնդումներ է արել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ։ Նա, մասնավորապես, պնդել է, թե ԱՄՆ-ն է վերահսկելու ճանապարհը, ինչպես նաև ապահովելու է դրա անվտանգությունը։ «Ընդեղ կանգնած են ռուս սահմանապահներ, ԹՐԻՓՓ-ը վերահսկում է Ամերիկան․․․Մենք … Read more