Միրզոյանը և ԱՄԷ ԱԳ նախարարը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Քաղաքականություն 05.03.2026 | 22:15 Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել վերջին զարգացումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և իրավիճակի հանգուցալուծման … Read more

Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի, 638 վիրավոր կա

Քաղաքականություն 05.03.2026 | 21:46 Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այս շաբաթվա սկզբին «Հըզբոլլահ»-ի կողմից Իսրայելի վրա հրթիռային հարձակումները վերսկսելուց հետո Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է 102 մարդ, 638-ը՝ վիրավորվել։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ հիվանդանոցները շարունակում են ընդունել ավելի շատ վիրավորների: Ավելի վաղ Իսրայելի բանակը հրահանգել էր Բեյրութի … Read more

Մոսկվայի դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման

Քաղաքականություն 05.03.2026 | 21:23 Մոսկվայի քաղաքային դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ «նացիզմի վերականգնման համար»: SotaVision-ի փոխանցմամբ՝ դատավճիռը ներառում է նաև առցանց ռեսուրսներ կառավարելու չորս տարվա արգելք, գրում The Insider-ը։ Դատախազությունը Մարգարյանի համար պահանջել էր 6 տարի և 10 ամսվա ազատազրկում։ Նշվում է, որ «մեղադրյալը խոստովանել … Read more

Էրդողանը դատապարտել է Նախիջևանի վրա ԱԹՍ-ների հարձակումը

Քաղաքականություն 05.03.2026 | 21:35 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ երկու ղեկավարները քննարկել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա ԱԹՍ-ների  հարձակումը։ Նշվում է, որ «Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքի հարձակումը և ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին և եղբայրական ադրբեջանական ժողովրդին»։ Ավելի վաղ էլ Թուրքիայի … Read more

Իսրայելի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի դեմ «Իրանի ագրեսիան»

Քաղաքականություն 05.03.2026 | 21:12 Ադրբեջանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին X-ում հայտնել է Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը։ «Խոսեցի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ես դատապարտեցի Իրանի կողմից Ադրբեջանի դեմ ուղղված բացահայտ և միտումնավոր ագրեսիան։ Այս ագրեսիան Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների դեմ բացարձակապես անընդունելի է ու ևս մեկ անգամ ապացուցում … Read more

«Ցրվենա Զվեզդայում» Նաիր Թիկնիզյանի առաջին գոլը տպավորիչ է ստացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը պաշտոնական խաղերում առաջին գոլն է խփել Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» կազմում։ Սերբիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Բելգրադի թիմը 2։0 հաշվով հաղթել է «Նովի Պազարին» ու դուրս եկել կիսաեզրափակիչ։ Նաիր Թիկնիզյանը 38-րդ րոպեին տպավորիչ հարվածով բացել է հանդիպման հաշիվը։ 26-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում խաղացել է 76 րոպե։  Նաիր Թիկնիզյանն … Read more

Պահանջում եմ՝ Սամվել Կարապետյանի ուժին չգրանցել, ռուսական է․ նրա կապիտալի 30%-ից ավելին արտաքին ծագում ունի․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է մի շարք առանցքային թեմաների՝ սկսած Հոկտեմբերի 27-ի ոճրագործության չբացահայտված հանգամանքներից մինչև ներկայիս նախընտրական իրավիճակն ու քաղաքական ուժերի հետ ունեցած սկզբունքային տարբերությունները։ Անդրադառնալով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը՝ Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ երբեք այն հեշտ բացահայտվող գործ չի համարել։ Նա ընդգծեց արտաքին ուժերի հնարավոր … Read more

Միրզոյանը և Լատվիայի իր գործընկերը կարևորել են երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ նախաձեռնությունները

Քաղաքականություն 05.03.2026 | 21:02 Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ակտիվ փոխգործակցության պատրաստակամությունըՀայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: Ընդգծվել է ՀՀ-ԵՄ … Read more