Թեհրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «անջատողական խմբավորումներին»՝ հակամարտությանը քրդերի ներգրավվածության մասին լուրերի ֆոնին

Քաղաքականություն 05.03.2026 | 19:26 Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «անջատողական խմբերի» դիրքերին, որոնք փորձել են ներթափանցել երկրի արևմտյան սահմաններով՝ պնդելով, որ այդ խմբերը մեծ կորուստներ են կրել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Reuters-ի երեք աղբյուրների պնդմամբ՝ վերջին օրերին քրդական աշխարհազորայինները խորհրդակցություններ են անցկացրել Միացյալ Նահանգների հետ՝ արևմտյան Իրանում իրանական անվտանգության ուժերի … Read more

Սիլիկյան 8-րդ փողոցն անվանակոչել Խաչատուր Ավետիսյանի անվամբ․ նախագիծ

Հասարակություն 05.03.2026 | 19:12 Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն առաջարկում է Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 8-րդ փողոցն անվանակոչել հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի  անվամբ՝ «Խաչատուր Ավետիսյան փողոց»: Որոշման նախագիծն ընդգրկված է ավագանու հերթական նիստի օրակարգում։ Նախագծի հիմնավորման մեջ Ավետիսյանի կենսագրությունն է և ոչ մի խոսք այն մասին, թե ինչու … Read more

ԵՄ-ն և Պարսից ծոցի երկրները երկխոսության կոչ են արել՝ ճանաչելով Իրանից պաշտպանվելու իրավունքը

Քաղաքականություն 05.03.2026 | 18:50 Եվրամիությունը և Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը երկխոսության և դիվանագիտության կոչ են արել՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամը լուծելու համար, միաժամանակ, վերահաստատելով, որ Պարսից ծոցի երկրներն իրավունք ունեն պաշտպանվել Իրանից։ «Նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը տարածաշրջանային կայունությանը և կոչ արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և լիովին հարգել միջազգային իրավունքը»,- ասվում է ԵՄ-ի և Պարսից ծոցի … Read more

ՀՀ-ի օդային պաշտպանությունը բարձրացվել է մեկ մակարդակով․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածության ֆոնին Հայաստանը թիրախավորումից զերծ է մնացել, քանի որ մեր տարածքում չկան այն բազաները, որոնք իրանական ուժերի կողմից թիրախավորված են»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի հակաօդային պաշտպանությունը մի մակարդակ բարձրացվել է։  «Մենք ձեռք ենք բերել հակաօդային … Read more

«Ավետարան, որի ճամփան նման է հայերի ճակատագրին»․ միջնադարյան ձեռագրի ոդիսականը

Սկևռայի Ավետարանը՝ 12-րդ դարի հայկական ձեռագիրը, ուշագրավ ուղի է անցել՝ Կիլիկիայի հայկական թագավորության ափերից մինչև ժամանակակից Լեհաստան, այն անգամ անհետացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի թոհուբուհում, հետո 20-րդ դարի վերջին գրեթե պատահաբար հայտնաբերվել է, կրկին անհետացել, ապա «վերածնվել»։ Այս մասին է պատմում հայ-լեհական արտադրության «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմը, որն այսօր ցուցադրվեց Մատենադարանում։ Այն ռեժիսոր Վահրամ … Read more

Հայաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը

Քաղաքականություն 05.03.2026 | 18:44 Հայաստանի և Բահրեյնի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակին․ Արարատ Միրզոյանը մտահոգություն է հայտնել քաղաքացիական օբյեկտների թիրախավորման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։ Նախարար Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակով՝ մտահոգություն հայտնելով քաղաքացիական օբյեկտների … Read more

Մեղադրողը միջնորդեց Սերժ Սարգսյանից, Բարսեղ Բեգլարյանից և մյուս մեղադրյալից բռնագանձել 481 մլն դրամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դատախազությունը պահանջում  է  Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և Գյուղատնտեսության նախարարության նախկին աշխատակից Գևորգ Հարությունյանին դիզվառելիքի գործով ճանաչել գույքային պատասխանող և նրանցից համապարտության կարգով հօգուտ պետության բռնագանձել նրանց վերագրվող ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ 481 մլն դրամ։ Այսօրվա դատական նիստին մեղադրյալներին գույքային պատասխանող ճանաչելու միջնորդությամբ հսնդես եկավ հանրային մեղադրող Արմեն Մուրադյանը։ … Read more

Ֆորմուլա-1-ը կարող է չեղարկել Բահրեյնի ու Սաուդյան Արաբիայի Մեծ մրցանակները

Ֆորմուլա-1-ի կազմակերպիչները չեն ծրագրում հետաձգել Բահրեյնի ու Սաուդյան Արաբիայի Մեծ մրցանակները, և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի չբարելավման դեպքում կչեղարկեն դրանք։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է BBC-ի լրագրող Էնդրյու Բենսոնը։ Նման որոշումը կկայացվի մրցաշրջանի խիտ օրացույցի պատճառով։ Բահրեյնի Մեծ մրցանակը նախատեսված է ապրիլի 10-12-ին, իսկ Սաուդյան Արաբիայի մրցումը՝ ապրիլի 17-19-ին։ Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը մեկնարելու է մարտի … Read more