Սիլիկյան 8-րդ փողոցն անվանակոչել Խաչատուր Ավետիսյանի անվամբ․ նախագիծ

Հասարակություն

05.03.2026 | 19:12

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն առաջարկում է Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 8-րդ փողոցն անվանակոչել հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի  անվամբ՝ «Խաչատուր Ավետիսյան փողոց»:

Որոշման նախագիծն ընդգրկված է ավագանու հերթական նիստի օրակարգում։ Նախագծի հիմնավորման մեջ Ավետիսյանի կենսագրությունն է և ոչ մի խոսք այն մասին, թե ինչու է անհրաժեշտ փոխել փողոցի անունը։

«Ավետիսյանը 1978 թվականին հիմնել է ԵՊԿ ժողովրդական նվագարանների և երգեցողության ամբիոնը, որը ղեկավարել է մինչև կյանքի վերջ: 1961-ին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, 1965-ին՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1984-ին՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումներին»,- ասված է հիմնավորման մեջ։

Արփի Հակոբյան

Leave a comment