ԵՄ-ն և Պարսից ծոցի երկրները երկխոսության կոչ են արել՝ ճանաչելով Իրանից պաշտպանվելու իրավունքը

Քաղաքականություն

05.03.2026 | 18:50

Եվրամիությունը և Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը երկխոսության և դիվանագիտության կոչ են արել՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամը լուծելու համար, միաժամանակ, վերահաստատելով, որ Պարսից ծոցի երկրներն իրավունք ունեն պաշտպանվել Իրանից։

«Նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը տարածաշրջանային կայունությանը և կոչ արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և լիովին հարգել միջազգային իրավունքը»,- ասվում է ԵՄ-ի և Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է Եվրոպայի և Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների տեսակոնֆերանսից հետո։

Նախարարները նաև վերահաստատել են իրենց անսասան հանձնառությունը երկխոսությանը և դիվանագիտությանը՝ որպես ճգնաժամը լուծելու միջոցներ։ Նրանք համաձայնության են եկել «համատեղ դիվանագիտական ​​ջանքեր գործադրել՝ երկարատև լուծում գտնելու համար», որպեսզի կանխվի Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը և «ի վերջո թույլատրվի իրանցի ժողովրդին որոշել իր ապագան»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment