«Ցրվենա Զվեզդայում» Նաիր Թիկնիզյանի առաջին գոլը տպավորիչ է ստացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը պաշտոնական խաղերում առաջին գոլն է խփել Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» կազմում։

Սերբիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Բելգրադի թիմը 2։0 հաշվով հաղթել է «Նովի Պազարին» ու դուրս եկել կիսաեզրափակիչ։

Նաիր Թիկնիզյանը 38-րդ րոպեին տպավորիչ հարվածով բացել է հանդիպման հաշիվը։ 26-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում խաղացել է 76 րոպե։



Նաիր Թիկնիզյանն 2025թ․ ամռանն է Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա», որի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028թ․ ամառ։ Transfermarkt-ը 4,5 միլիոն եվրո է գնահատում հայ պաշտպանի տրանսֆերային արժեքը։

Leave a comment