Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի, 638 վիրավոր կա

Քաղաքականություն

05.03.2026 | 21:46

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այս շաբաթվա սկզբին «Հըզբոլլահ»-ի կողմից Իսրայելի վրա հրթիռային հարձակումները վերսկսելուց հետո Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է 102 մարդ, 638-ը՝ վիրավորվել։

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ հիվանդանոցները շարունակում են ընդունել ավելի շատ վիրավորների:

Ավելի վաղ Իսրայելի բանակը հրահանգել էր Բեյրութի հարավային արվարձանների բնակիչներին անհապաղ տարհանվել։

Իսրայելական բանակը նաև զգուշացրել է բնակիչներին չմեկնել հարավային Լիբանան՝ նշելով, որ այդ ուղղությամբ ցանկացած շարժում կարող է վտանգել նրանց կյանքը, միաժամանակ, հավելելով, որ նրանք կտեղեկացվեն՝ երբ անվտանգ կլինի վերադառնալ իրենց տները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment