Ջերմուկ-Վայք ճանապարհին գազատար է վնասվել, ճանապարհ է փակվել

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը, ճանապարհը փակ է. այս մասին հայտնել է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Ջերմուկից Վայք տանող ճանապարհահատվածում՝ Ամուլսարի հանքի մոտակայքում ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ շինտեխնիկան վնասել է գազատար խողովակը։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տվյալ հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Տրանսպորտային միջոցների շարժն ապահովվում է այլընտրանքային ճանապարհով։

Leave a comment